fbpx
Աշխարհ

Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճերի պատճառով

Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճերի պատճառով, որոնք տեղի կունենան «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:

«Օլիմպիյսկայա» կայարանը, «Սպորտի պալատ» կայարանը, «Լև Տոլստոյի հրապարակ» կայարանը փակ են մուտքով և ելքով»,- ասված է մետրոպոլիտենի թվիթերյան հայտարարության մեջ:

Ապրիլի 17-ին հայտնի է դարձել, որ թեկնածուները պայմանավորվել են բանավեճերը Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում անցկացնել 19:00-ին:

Թեկնածուների շտաբներն սկսել են երկու բեմերի տեղակայումը: Բացի մարզադաշտում կայանալիք հանդիպումից` օրենքը սահմանում է բանավեճերի անցկացում Հանրային հեռուստատեսությունում Երևանի Ժամանակով 22:00-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ