Պոգբա
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրը» դիտարկում է Թուրինի «Յուվենտուսի» ֆրնսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայ հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը Աղբյուրի համաձայն՝ սաուդան ակումբը պատրաստ է շահավետ առաջարկ անել խաղացողին։ Աստղային կիսապաշտպանին հավակնում են նաև ամերիկյան «Լոս Անջելեսն» ու ֆրանսիական «Մարսելը»: Հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի…
«Յուվենտուսի» տեխնիկական տնօրեն Կրիստիանո Ջյունտոլին հաստատել է, որ 31-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան կլքի թիմը: «Պոգբան հիանալի ֆուտբոլիստ էր, բայց այժմ մենք ունենք այլ ծրագրեր։ Մենք ներդրումներ ենք կատարել տարբեր խաղացողների համար, և այժմ մեր թիմն ամբողջովին համալրված է»,- Ջյունտոլիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կլքի «Յուվենտուսը» և…
Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել և 2022 թվականի աշխարհի առաջնությունը բաց թողնելու վտանգի տակ է։ Կիսապաշտպանը վերջերս է վերադարձել «Յուվենտուսի» հետ մարզումներին՝ հուլիսին ստացած մենիսկի վնասվածքից ապաքինվելուց հետո: Ըստ La Gazzetta dello Sport-ի, Պոգբայի մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք։ Պոլը բաց կթողնի առնվազն 10 օր։ Նշվում է, որ այս վնասվածքի պատճառով կիսապաշտպանը կարող…
Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան բոնուս կստանա անգլիական գրանդից: Նա հունիսի 30-ին ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ մանկունիանցիները ֆրանսիացի խաղացողին հավատարմության համար կվճարեն 4,5 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Յուվենտուս»։ 29-ամյա ֆրանսիացին թուրինյան ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով։ Հավելավճարների հետ միասին այն կարող է աճել մինչև տարեկան 10 մլն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան չի համաձայնել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնել է The Athletic-ը։ Նա Ֆրանսիացի հավաքականի ֆուտբոլիստն առաջարկ ուներ այս ակումբից։ Ֆուտբոլիստը ամռանը կդառնա ազատ գործակալ։ Նա դիտարկում ֆրանսիական ՊՍԺ, իտալական «Յուվենտուս» և Մադրիդի «Ռեալ» տեղափոխության տարբերակները:
Todofichajes-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն փնտրում է Պոլ Պոգբային փոխարինող, ով մոտ է ակումբից հեռանալուն: Ակումբը կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի վերաբերյալ: Ֆուտբոլիստի տրանսֆերի «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի պայքարել «Լիվերպուլի» և «Չելսիի» հետ: «Բորուսիան» պատրաստ կլինի բաց թողնել իր խաղացողին առնվազն 100 միլիոն եվրոյի դիմաց:
«Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում: Նշվում է, որ արդեն հաջորդ ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին…
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան գնահատել է թիմի խաղը մրցաշրջանի մեկնարկում։ ՄՅՈՒ-ն ԱՊԼ 3-րդ տուրից հետո 7 միավորով 3-րդ տեղում է։ Պոգբան ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ ուժեղ թիմ է ունեցել, բայց այժմյանը ամենաուժեղն է, որի կազմում խաղացել է։ «Մեր ԴՆԹ-ում տիտղոսներ նվաճելու ձգտում է ներարկած։ Մենք բավականաչափ ուժեղ ենք չեմպիոն դառնալու համար։…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկվել են «Լիվերպուլին»։ «Կարմիրները» կիսապաշտպանության կենտրոնի խաղացողի են փնտրում, դրա համար էլ կարող են դիտարկել Պոգբային ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Եվրո-2020-ում իր հավաքականի հեռանկարների մասին։ Նա ասել է, որ սպասելիքները պետք է արդարացնեն: «Մենք այնպիսի թիմ ունենք, ինչպիսին` PlayStation-ում, բայց այն այդպես էլ միայն PlayStation-ի թիմ կմնա, եթե մենք տիտղոս չնվաճենք։ Պիտի արդարացնենք սպասելիքները։ Կարիմ Բենզեմայի վերադարձից հետո մեզնից էլ ավելի շատ բան են սպասում։…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է այս մրցաշրջանի մասին։ Նա հայտնել է, որ այս մրցաշրջանում ցանկանում է ինչ-որ տիտղոս նվաճել: «Մենք պետք է այս մրցաշրջանում ինչ-որ բան հաղթենք: Ես ուղղակի ցանկանում եմ հաղթել ինչ-որ մրցաշարում: Չեմ սիրում խաղալ ու չհաղթել: Ես շատ վատ եմ ընդունում պարտություններ: Ամեն անգամ երբ խաղում եմ, ցանկանում եմ հաղթել:…