ԱՄՆ Միսսուրի նահանգով հզոր պտտահողմ է անցել։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Դրա հետևանքով Golden City թաղամասում 3 մարդ է զոհվել, ևս մի քանի մարդ տուժել է: Նշվում է, որ պտտահողմին զուգահեռ նահանգում անձրևներ են և կարկուտ:
Պտտահողմը սպառնում է նաև Օկլահոմա և Այովա նահանգներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում մոտ 50 պտտահողմեր են ակտիվացել: Երկու տարվա ընթացքում առաջին անգամ օդերևութաբանները նախազգուշացրել են վտանգի բարձր մակարդակի մասին: Տարածաշրջանում տներ են ավերվել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: