Ջոն Բոլթոն
Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի. Ջոն Բոլթոն
Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023թ.-ին պետք է կասկածի տակ դրվի Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում: «Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան…
Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է 2024թ. ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։ «Եթե հանրապետական կուսակցությունից նախագահի գործող թեկնածուները չհրաժարվեն (Դոնալդ) Թրամփից, ես պատրաստ եմ մասնակցել ընտրարշավին»,- գրել է նա։ Բոլթոնը Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականն է եղել…
Բոլթոնը չի մասնակցի Թրամփի իմպիչմենտի հարցով լսումներին․ The Woll Street Journal
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը որոշել է չընդունել Ներկայացուցիչների պալատում Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ լսումներին մասնակցության հրավերը: Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է նախկին պաշտոնյայի փաստաբան Չարլզ Կուպերը: Նա նշել է, որ Բոլթոնը տրամադրված չէ ընդունելու դեմոկրատների առաջարկը: Նախատեսվում է, որ Բոլթոնն ԱՄՆ Կոնգրեսում ելույթ կունենա նոյեմբերի 7-ին,…
Բոլթոնը քննադատել է Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը․ Politico
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այս մասին գրում է Politico հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ինչպես փոխանցում է աղբյուրը, նախկին խորհրդականը չի թաքցրել, որ տարաձայնություններ են եղել իր և նախագահի միջև: Մասնավորապես, նրան վրդովեցրել է Թրամփի որոշումը՝ կապված «Թալիբան» աֆղանական շարժման պարագլուխներին…
Հայտնի է, թե ով է փոխարինելու Բոլթոնին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում՝ գովելով Օ՛Բրայանի գործունեությունը մինչ այդ նրա զբաղեցրած պաշտոնում։ Նշենք, որ մինչ նոր պաշտոնը ստանձնելը Օ՛Բրայանը ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով վարչության ղեկավարի հատուկ դեսպանն էր։ I am pleased to announce that I…
Հրաժարական է տվել հակահայ և թուրքասեր պաշտոնյա․ Շաքարյանցը՝ Բոլթոնի հեռանալու մասին
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: «Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով, խնդրել եմ…
Պոմպեոն՝ Բոլթոնի փոխարեն․ Թրամփը հայտնել է իր կարծիքը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը: «Ես Մայքլ Պոմպեոյի հետ խոսել եմ այդ մասին, մենք հիանալի փոխըմբռնում ունենք, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, բայց նա կնախընտրեր ուրիշ մեին տեսնել այնտեղ»,- ասել է…
Թրամփը զոհում է Բոլթոնին նախագահական ընրություններին ընդառաջ
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսները, և ոչ միայն նրանք, այլև մեր ծախու քաղաքական մեկնաբանները, իրար հերթ չտալով, իրենց մակերեսային ու թեթևամիտ մեկնաբանություններում հրճվանք են արտահայտում Թրամփի վերջին աղմկահարույց որոշման` Ջ. Բոլթոնին իր պաշտոնից հեռացնելու կապակցությամբ: Իհարկե, մինչև այս քայլը կատարելը, Թրամփն ԱՄՆ-ի քաղաքական իր մեղմ ասած «տարօրինակ»…
Թրամփը հայտնել է, որ Բոլթոնին փոխարինող 5 թեկնածու կա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել՝ ըստ որի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ՝ այս հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։ «Կա հինգ թեկնածու, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում, և որոնց ես համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- մանրամասնել է…
Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման նպատակ է ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման հարցը, որ նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։ Դա ստիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վճռականորեն դեմ հանդես գալ նման քայլին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Սթիվեն…
Բոլթոնի հետ աշխատող մի քանի պաշտոնյա ազատման դիմում է գրել
ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող օգնական Ջոն Բոլթոնի հետ, նույնպես ազատման դիմումներ են տվել: Այս մասին հայտնել է Reuters-ը: Համաձայն գործակալության տվյալների՝ պաշտոնաթողություն են խնդրել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հարեթ Մարքին, նախագահի օգնականի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Սառա Թինսլին, ինչպես նաև Քրիստին Սամուելյանը, որն զբաղվում…
Բոլթոնի հրաժարականի ազդեցությունները Հայաստանում
Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաև Հայաստանում` ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլև որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո` շատ հստակ մեսիջներով` Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին…
Աշխարհը թեթևացած շնչում էր․ Զարիֆը՝ Բոլթոնի հրաժարականի մասին
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհը թեթևացած շնչեց: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է հրաժարական ներկայացնել նրա հետ տարաձայնությունների պատճառով: Նա հայտնել էր, որ նախատեսում է հաջորդ շաբաթ հայտարարել,…
Հեռացավ պատերազմի կողմնակիցը․ Իրանից մեկնաբանել են Բոլթոնի հրաժարականը
Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը, հայտնել է, որ հեռացել է պատերազմի և տնտեսական ճնշման ամենախոշոր կողմնակիցը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ջոն Բոլթոնը շատ ամիսներ առաջ խոստացել էր, որ 3 ամսից Իրանը չի լինի: Մենք մինչև հիմա կանգուն ենք, իսկ նա հեռացավ: Պատերազմի և…
Բոլթոնի պաշտոնին հավակնող 10 թեկնածու կա․ CNN
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո այս պաշտոնին առնվազն 10 մարդ է հավակնում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին: Դոնալդ Թրամփի աշխատակազմից հավակնորդների թվում հեռուստաընկերությունը նշում է առաջին հերթին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին: CNN-ի աղբյուրների տեղեկություններով՝ նա ինքն է շահագրգռված այդ պաշտոնում ծառայությամբ և Սպիտակ տանը…