ջրամատակարարում
Ջրերի արտահոսք եղել է դեռևս 1950-ական թվականներից. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Մարմինը հայտնում է, որ ջրերի արտահոսք եղել է դեռևս 1950-ական թվականներից: «Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված Ձորագետ գետի աղտոտման ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի…
Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին: Նշվել է, որ տարեսկզբից…
«Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանվել է 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ մի շարք խախտումների համար: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Հանձնաժողովի կողմից իրականացված «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019թ. 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից…
Թուրքիան փորձում է զրկել քրդերին ջրամատակարարումից
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս ալ-Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը: Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։ Թուրքիայի…
Ուղտասար համայնքում կառուցվում է ջրամատակարարման նոր ցանց
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում ընթացքի մեջ են ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ուղտասար համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը և ավելացրել, որ ծրագիրը կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով: «Դեռևս անցած տարի համահայկական միջոցներով կառուցված նորակառույց դպրոցի բացման…
Արճիսի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու՝ գյուղի հատվածը
Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը փակվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը։ «Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։ Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։ Շնորհակալություն, արժանապատիվ պայմաններ, սեր և հանդուրժողականություն»,-գրել է օգտատերը։ Գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները` 1. Կառավարության առաջիկա նիստին…
Արցախում քննարկվել են Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Վեոլիա ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում 10 մլն դրամով տուգանել է «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի…








