ռազմական գործողություն
Քրդերը պատերազմով սպառնում են Թուրքիային
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբաքրդական կազմավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին «տոտալ պատերազմով» սպառնացել է Թուրքիային, եթե վերջինս որոշում կայացնի ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ քրդերը փորձում են կայունություն պահպանել տարածաշրջանում, բայց պատրաստ են կասեցնե թուրքական ցանկացած չհրահրված հարձակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել որ թուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և…
Ռազմական գործողություն Եմենում․ արաբական կոալիցիայի նոր քայլերը
Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում «ռազմական օբյեկտների» դեմ ռազմական գործողություն է սկսել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալիքի խոսքով՝ գործողությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, և խնդրել է քաղաքացիական անձանց հեռու մնալ գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից: Կոալիցան հայտարարում է, որ թշնամական օբյեկտների ոչնչացումը նպաստում է ծովային նավագնացության ազատությանը: Ավելի…
Զախարովան՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին
Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Ինչպես հաղորդում է Ermeni Haber-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը: Զախարովան նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում որևէ ռազմական գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է…
Էսփերն անընդունելի է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայում
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն անընդունելի է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է Reuters գործակալությունը: Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին: «Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների,…
ԱՄՆ-ը մտահոգված է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրությամբ
Վաշինգտոնը մտահոգված է Սիրիայի տարածքում գործողություն իրականացնելու թուրքական բանակի մտադրությամբ: Այս մասին TACC լրատվական գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը: «Սիրիայի հյուսիս-արևելքում նման միակողմանի ռազմական գործողությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, այն դեպքում, երբ մոտակայքում կարող են լինել ամերիկյան զինծառայողները: Մենք այդպիսի գործողությունը անընդունելի ենք համարում և կրկին կոչ ենք անում…
Մտադիր ենք Սիրիայում ռազմական նոր գործողություն իրականացնել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտատարել է, որ Թուրքիան մտադիր է Սիրիայում ռազմական նոր գործողություն իրականացնել։ Էրդողանը նաև ասել է, որ Եփրատի արևելյան հատվածում նախատեսված ռազմական գործողության մասին իրենք տեղյակ են պահել ԱՄՆ-ին և Ռուսաստանին։ «Մեկ անգամ ևս ուզում եմ աշխարհին հիշեցնել, որ մեր համբերությունն անսահման չէ, և այդ համբերությունն այսօր արդեն սպառվել է»,-…
Թրամփը հայտնել է, որ կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ առանց Կոնգրեսի համաձայնության
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավականաչափ լիազորություններ ունի, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի առանց Կոնգրեսի հավանության: «Այո, ես ունեմ նման լիազորություններ»,- Hill-ի հետ հարցազրույցում ասել է նա: Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունները, որը պնդել էր, թե այդպիսի գործողությունների համար Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունն ունենա: Ընդ…
Թուրքերը ռազմական գործողություն են իրականացնում Իրաքի հյուսիսում
Թուրքիայի բանակն Իրաքի հյուսիսում ցամաքային և օդային հակաահաբեկչական գործողություն է իրականացնում: Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ «բանակը ճշգրիտ հարվածներ է հասցնում շրջանում տեղակայված քրդական բանվորական կուսակցության մարտական ջոկատների դիրքերին»: Թուրքիայի խորհրդարանը վերջին 8 տարիների ընթացքում զինված ուժերին պարբերաբար թույլատրում է նմանօրինակ գործողություններ անցկացնել, քանի որ, ըստ Անկարայի, քրդական բանվորական կուսակցությունն ահաբեկչական կառույց է, որի գործունեությունը սպառնում…
Իրաքն ԱՄՆ-ին թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ
Բաղդադը թույլ չի տա, որ Իրաքի տարածքը որպես հարթակ օգտագործվի Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար Մանսուր Հադին՝ Մոսկվայում մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև սրվող հռետորաբանությունն ու հակասությունները։ «Իրաքը ինքնիշխան պետություն է։ Բնականաբար, մենք թույլ չենք տա օգտագործել մեր տարածքը»,- ասել է վարչապետը։ Ամեն դեպքում, պաշտոնյան…
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Տրիպոլիի փողոցներ
Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ էլ ՄԱԿ-ի կողմից…
Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն․ Փաշինյան
Հայաստանը չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը նման քայլի գնա, ապա Հայաստանը նրան պարտադրելու է խաղաղություն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն անցել է կառուցողական մթնոլորտում: «Համանախագահների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին…
Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել
Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք զոհվել են փետրվարի վերջին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ զինվորականները հայտնվել էին պաշարման մեջ, երբ Դեր Զորում մարդասիրական օգնություն մատակարարելուց հետո մեքենայով վերադառնալիս են եղել։ Ծավալված մարտից հետո զինվորականները անհետացել էին։ Նրանց դիերը տեղափոխվել են Ռուսաստան։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են,…












