ռազմական ոստիկանություն
Ռազմական ոստիկանությունը անակնկալ ստուգումներ է իրականացնում զորամասերում
Ռազմական ոստիկանության աշխատակիցները փետրվարի 29-ից անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս: Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: ՀՀ ՊՆ ռազմական…
Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է բարձրացնել աշխատանքի որակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր շեշտել է Ռազմական ոստիկանությունում կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Ռազմական ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերը, դրանց կանխարգելումը, ՌՈ-ի աշխատանքի որակը և այլն: Խորհրդակցության ժամանակ կայացվել են նաև մի…
Պաշտոնազուրկ ՌՈ պետը Սերժ Սարգսյանի մտերիմն էր
Այսօր՝ փետրվարի 19-ին, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Բաղդասարյանը պաշտոնին նշանակվել էր 2017 թվականին։ Մինչ այդ, տվյալ պահին գնդապետ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Նշենք, որ վարչությունը ապահովում էր, կարելի է ասել՝ նախագահական անվտանգությունը, իսկ 2017-ին նախագահը…
Պաշտոնական․ ՊՆ ՌՈ պետն ու ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել են հրամանագրեր, ըստ որոնց՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետն ու ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Հրամանագրերը ներկայացնում ենք ստորև․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել…
Նախագահը ստացել է Զինված ուժերում պաշտոնանկության առաջարկությունները
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը: Տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության առաջարկությունները: «Նախագահն ունի եռօրյա ժամկետ»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ…
Ամփոփվել է Ռազմական ոստիկանությունում ԱՄՆ մասնագետների կողմից անցկացված դասընթացը
Սեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը: Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ:…
ՌԴ ռազմական ոստիկանության այցը Հայաստան
Օգոստոսի 27-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամները քննարկել են ռազմական ոստիկանության զինծառայողների մարտական և հատուկ պատրաստության վերաբերյալ մի շարք հարցեր: ՌԴ ՊՆ պատվիրակությունը…
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ռազմական ոստիկանության պատվիրակությանը
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Այս…
Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. ՊՆ խոսնակ
ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։ Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու փաստին: ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն…
Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ
Զինծառայող Յուրի Բրոյանը ՊՆ ռազմական ոստիկանությունից տեղափոխվել է Կանազի հոսպիտալ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանը։ «Մոտ երկու շաբաթ պետք է հետազոտվի, որի արդյունքում կկայացվի վերջնական որոշում», – ասաց նա։ Նշենք, որ Յուրի Բրոյանը երեկ ներկայացվել է Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որից հետո է տեղափոխվել հոսպիտալ։ Փաստաբանն ասաց, որ հանձնաժողովի վերջնական որոշումը կլինի երկու…
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել: Այս մասին…
Ռազմական ոստիկանները օդանավակայաններում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ամառային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:
Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության պատվիրակությանը
Հունիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ռազմական ոստիկանության կառուցվածքին, ՌՈ խաղաղապահ դասակի գործառույթներին, քննարկել համագործակցության զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Բուլղարիայի ՊՆ ՌՈ պատվիրակությունը ներկա…
Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Բուլղարիայի պատվիրակությանը
Հունիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ռազմական ոստիկանության կառուցվածքին, ՌՈ խաղաղապահ դասակի գործառույթներին, քննարկել համագործակցության զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Բուլղարիայի ՊՆ ՌՈ պատվիրակությունը ներկա…














