ռասիզմ
Դեմոկրատները մեղադրել են Թրամփին ԱՄՆ-ում ռասիզմի աճի համար
ԱՄՆ-ում ռասիզմի և ատելության դրսևորումների հողի վրա հարձակումների ու սպանությունների դեպքերը հաճախակի են դարձել Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով: Այսպիսի պնդմամբ հինգշաբթի ABC-ի եթերում հեռուստաբանավեճի ժամանակ հանդես են եկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդները: «Սպիտակ տունը ղեկավարում է մի մարդ, որը մշտապես բարձրաձայնում է եվրոպոիդ ռասայի գերազանցության վերաբերյալ իր համոզմունքը. նա…
Ֆուտբոլում ռասիզմը չի դադարում․ այս անգամ թիրախը Զուման է
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ խաղից հետո «Չելսի»-ի պաշտպան Կուրտ Զումայի հասցեին ռասիստական բնույթի արտահայտություններ են հնչել: «Չելսի»-ի երկրպագուները Զումային անվանել են «սև անպիտան կապիկ»: Երկրպագուների պահվածքին դեռևս պաշտոնական արձագանք չի եղել «Չելսի»-ից։ Հիշեցնենք, որ Զումայի ինքնագոլի պատճառով «Չելսի»-ն չկարողացավ հաղթել «Շեֆիլդ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Ռասիստական վիրավորանքներն ինձ մոտիվացնում են․ Պոգբա
«Վուլվերհեմփթոնի» հետ խաղի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսպաշտպան Պոլ Պոգբան չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը։ Դրանից հետո ֆրանսիացին սկսել է ռասիստական վիրավորանքներ ստանալ սոցցանցերով։ Այս դեպքերից հետո Պոգբան իր Twitter-յան էջում է գրառում է կատարել ռասիտական դրսևորումների վերաբերյալ։ «Իմ նախնիներն ու իմ ծնողները տառապել են, որպեսզի իմ սերունդն այսօր ազատ լինի, կարողանա աշխատել, երթևեկել ավտոբուսով, ֆուտբոլ խաղալ:…
Twitter-ը կհետևի սևամորթ ֆուտբոլիստների հաշիվներին
Twitter-ը սոցիալական ցանցերում ռասիզմի դեմ պայքարելու նպատակով կհետևի 50 լավագույն սևամորթ ֆուտբոլիստների հաշիվներին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում բազմաթիվ վիրավորանքներ են հնչել Պոլ Պոգբայի հասցեին՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում 11-մետրանոց հարվածը չիրացնելու պատճառով: Անցած մրցաշրջանում շատ ֆուտբոլիստներ 24 ժամով բոյկոտում էին Twitter-ը, ինչի պատճառով սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է փոխել իր քաղաքականությունը: The…
Մենք պետք է բացառենք ռասիզմը ֆուտբոլում․ Դե Խեա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբային հասցեին հնչած ռասիստական բնույթի արտահայտություններին: «Ռասիզմը տեղ չունի ֆուտբոլում: Մենք պետք է բացառենք դա: Սա ասում եմ որպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ և մարզիկ»,- ասել է Դե Խեան: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները վիրավորել են Պոգբային այն բանից հետո, երբ ֆրանսիացի կիսապաշտպանը Անգլիայի…
Չելսին երկրպագուին ընդմիշտ արգելել է հետևել թիմի խաղերին մարզադաշտից
Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ակումբը երկրպագուներից մեկին ընդմիշտ արգելել է մարզադաշտից հետևել հանդիպումներին։ Ըստ աղբյուրի՝ երկրպագուն նախորդ մրցաշրջանում ռասիստական արտահայտություններ է հնչեցրել «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Ռահիմ Սթերլինգի հասցեին։ Նշվում է նաև, որ ևս 5 երկրպագուներ առաջիկա 1-2 տարիներին չեն կարողանա տրիբունայից հետևել թիմի հանդիպումներին։
Youtube-ը կարգելի խտրականություն քարոզող տեսանյութերը
AFP-ը հաղոդում է, որ YouTube ընկերությունը արգելելու է ռասիզմ և խտրականություն քարոզող տեսանյութերի տարածումը: Ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ YouTube-ում միշտ եղել են կանոններ, որոնք արգելում են ատելության քարոզումը: «Այսօր մենք ևս մեկ քայլ ենք ձեռնարկում, որով արգելվում են ռասիզմ, խտրականություն, սեգրեգացիա կամ մեկուսացում քարոզող տեսանյութերը»,- ասվում է հայտարարության մեջ: Այդ քայլի…
Իտալիայում ռասիզմի դեմ ուղղված խոշոր ցույց է տեղի ունեցել
Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաք Միլանում բազմահազարանոց խաղաղ ցույց է անցկացվել՝ ուղղված ռասիզմի գաղափարախոսության դեմ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարներն այսկերպ իրենց բողոքն են հայտնել Իտալիայի փոխվարչապետ Սալվինիի վարած քաղաքականության դեմ: Հաղորդվում է, որ նա թույլ չի տալիս, որ միգրանտների տեղափոխող մարդասիրական առաքելությունների նավերը մոտենան Իտալիայի ափերին: Նախնական հաշվարկներով՝ ռասիզմի դեմ…
Ռասզիմի մեջ մեղադրվելուց հետո Դոլչեն և Գաբանան ներողություն են խնդրել
Իտալացի հայտնի մոդելյորներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ Չինաստանում Dolce&Gabbana ապրանքանիշին ռասիզմի և սեքսիզմի մեջ են մեղադրել: Իրենց ուղերձը նրանք տեսագրել են: Այս մասին հայտնում է 1in.am լրատվականը: Ուղերձի վերջում մոդելյորները չինարեն ներողություն են խնդրել: «Չինաստան անհամար այցելությունները մեզ ստիպեցին էլ ավելի սիրել չինական մշակույթը: Իհարկե, մենք ևս նախկինի…
Dolce & Gabbana-ն Չինաստանում չեղյալ է համարել շոուն՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով
Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը այսօր չեղյալ է համարել Շանհայում ծրագրված շոուն՝ սկանդալային գովազդի պատճառով, որը Չինաստանում ռասիստական են համարել։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ հրավիրված բազմաթիվ մարդիկ հայտնել են, որ չեն գալու: Հանրային վրդովմունքը սկսվել է սոցիալական ցանցերում տեղադրված երեք տեսանյութերից հետո, որոնցում չինացի մոդելը փայտիկների օգնությամբ ուտում…










