Ֆուտբոլում ռասիզմը չի դադարում․ այս անգամ թիրախը Զուման է

Ամենադիտվածներ

Ֆուտբոլում ռասիզմը չի դադարում․ այս անգամ թիրախը Զուման է

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ խաղից հետո «Չելսի»-ի պաշտպան Կուրտ Զումայի հասցեին ռասիստական բնույթի արտահայտություններ են հնչել:

«Չելսի»-ի երկրպագուները Զումային անվանել են «սև անպիտան կապիկ»:

Երկրպագուների պահվածքին դեռևս պաշտոնական արձագանք չի եղել «Չելսի»-ից։

Հիշեցնենք, որ Զումայի ինքնագոլի պատճառով «Չելսի»-ն չկարողացավ հաղթել «Շեֆիլդ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ