ռեալ
ՊՍԺ-ում կարծում են, որ Նեյմարը վատ է ազդում թիմի մթնոլորտի վրա. AS
AS-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն մտադիր է վաճառել թիմի հարձակվող Նեյմարի տրանսֆերը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստը վատ է ազդում թիմի մթնոլորտի վրա: Սպասվում է, որ առաջիկա օրերին վերջնական որոշում կկայացվի նրա ապագայի վերաբերյալ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»:
Զիդանը խոսել է Մարիանո Դիասի հետ կապված մտադրության մասին
«Ռեալ» Մադրիդի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր թիմի հարձակվողի հետ կապված պլաններ չունի և պատրաստ է նրան հրաժեշտ տալ: Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։ Դիասը ակումբում խաղում է 2018 թվականից, մինչ այդ նա «Ռեալի» պահուստային ակումբների անդամ էր: Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ երկու հանդիպումներին նա չի մասնակցել: Զիդանը նշել է, որ ֆուտբոլիստը իր ծրագրերում ընդգրկված…
«Ռեալ» – «Արսենալ» սուպերխաղը ավարտվեց 4 գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վաշինգտոնում Չեմպիոնների միջազգային գավաթի հերթական հանդիպումն անցկացրին Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Արսենալը»։ Սա միանշանակ գերխաղ էր՝ լեցուն դիմակայության հագեցվածությամբ։ Հիմնական ժամանակում հաղթող չեղավ՝ 2։2։ Գոլերի հեղինակներն են՝ «Արսենալից»՝ Ալեքսանդր Լյակազեթը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, «Ռեալից»՝ Գարեթ Բեյլը և Մարկո Ասենսիոնը։
Ռեալն ու ՊՍԺ-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով․ The Independent
The Independent-ի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային փոխանակություն են քննարկում։ Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է գալ Մադրիդ ու դրա փոխարեն «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը տեղափոխվել Փարիզ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը խնդիրներ ունի մադրիդյան թիմի մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Խնդիրներ էին առաջացել նաև Նեյմարի ու ՊՍԺ-ի մարզական տնօրենի միջև։
Ժամանակն է, որ Բեյլը այլ ակումբ տեղափոխվի․ Նիկո Կովաչ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի ակումբ տեղափոխության մասին լուրերը, հայտնում է Mundo Deportivo-ն։ «Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն չգիտեմ, թե ինչ պլաններ ունի ապագայի հետ կապված: Կարծում եմ՝ ժամանակն է, որ նա այլ ակումբ տեղափոխվի, սակայն ես չէ, որ պետք է զբաղվեմ այդ հարցով: Միայն կարող եմ ասել, որ…
28 տարեկան եմ ու դեռ ինձ երիտասարդ եմ զգում. Ազար
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ փորձ ձեռք է բերել «Չելսիում»: Այս մասին հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստը նաև նշել է. «Ես փորձ եմ ձեռք բերել «Չելսիում»: Այնտեղ եմ տեղափոխվել 7 տարի առաջ ու երեխայի էի նման: Հիմա ավելի հասուն եմ: Ավելի քան 500 խաղ եմ անցկացրել իմ կարիերայի ընթացքում: Բայց 28 տարեկան եմ ու…
Ազարին ու Նեյմարին չի կարելի համեմատել. Մարսելո
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն թիմի նորեկ Էդեն Ազարին համեմատել է իր հայրենակից, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ: «Էդենը թոփ ֆուտբոլիստ է, ամենաբարձր դասի խաղացող, ով, ինչպես Նեյմարը, ունի բոլոր որակները, որպեսզի մտնի լավագույնների թոփ-5: Տպավորիչ խաղացող է: Նրանց չի կարելի համեմատել, բայց, իմ կարծիքով, Նեյմարն ավելի ուժեղ է»,-նշել է նա։ Մարսելոն նաև ասել է, որ Նեյմարը…
Խամեսի այլընտրանքը ԱՊԼ-ից․ Ատլետիկոյի նոր թիրախը
«Ատլետիկո»-ն ցանկանում է ակումբ հրավիրել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Չնայած այն բանին, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, և վերջինս էլ դեմ չէ Դիեգո Սիմեոնեի թիմ տեղափոխվելուն, կոլումբիացու տրանսֆերը չի կայանա: Խամեսի տրանսֆերը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արքայական ակումբը նվազեցնի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար…
Ռեալը որոշել է Բեյլի տրանսֆերի արժեքը․ ESPN
ESPN-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը», որոշել է վաճառել թիմի վինգեր Գարեթ Բեյլին։ Նշվում է, որ ակումբը բաց կթողնի Բեյլին, եթե նրա վճարեն 80 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար։ Հաղորդվում է նաև, որ ուելսցին ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում, բայց թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում նրա հետ։
Ռեալը շնորհավորել է Բեյլին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ հուլիսի 16-ին, «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը նշում է իր ծննդյան 30-ամյակը։ Այս առիթով մադրիդյան ակումբը տեսանյութ է տեղադրել Twitter-ի իր պաշտոնական էջում, որ շնորհավորել է ուելսցի ֆուտբոլիստին։ 🎂💙 Happy birthday to @GarethBale11, who turns 30 today! #HalaMadrid pic.twitter.com/D2ux4omvks — Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) July 16, 2019
Ազարն ընտրել է իր խաղային համարը․ Marca
«Ռեալի» նորեկ Էդեն Ազարն ընտրել է խաղային համարը։ Էդենը հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։ Ազարը բասկետբոլի երկրպագու է և նա այդ համարն է ընտրել, քանի որ NBA-ում այդ համարով հանդես են եկել Մայքլ Ջորդանն ու Լեբրոն Ջեյմսը։Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նշենք, որ «Ռեալում» 23 համարի մարզաշապիկով խաղացել են կիսապաշտպաններ Դևիդ Բեքհեմը, Մեսութ Օզիլը և…
Եկեք խոսենք Խամեսի մասին, երբ նա դառնա Նապոլիի ֆուտբոլիստ. Անչելոտի
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի «Նապոլի» հավանական տեղափոխության մասին է խոսել Կառլո Անչելոտին: «Ցավոք, Խամեսը դեռ «Նապոլիի» ֆուտբոլիստ չէ: Գուցե նա երբեք էլ չդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ, գուցե դառնա… Եկեք խոսենք Խամեսի մասին, երբ նա դառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ: Եթե այլ ակումբի մարզիչ խոսի «Նապոլիի» ֆուտբոլիստների մասին, ես գոհ չեմ լինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերել է La Gazzetta dello…
Խամեսը որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան
Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագան դեռևս հարցականի տակ է: Վերջերս լուրեր էին տարածվել, թե ֆուտբոլիստը մոտ է «Նապոլի» տեղափոխությանը, սակայն այս պահին բանակցությունները դադարեցվել են: Հարցն այն է, որ Խամեսը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում՝ Մադրիդի «Աթլետիկոյում»: Մադրիդիցները դեռևս ամռան սկզբից հետաքրքրված են եղել կիսապաշտպանի ծառայություններով: Այս մասին հաստատում է նաև AS-ը: «Աթլետիկոն» սպասում է…
ՄՅՈՒ-ն Պոգբայից ժամանակ է խնդրել․ Marca
Marca իսպանական օրաթերթի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակումբից հեռանալու իր ցանկության մասին հայտնել է թիմի գլխավոր մարզչին և ղեկավարությանը։ Նշվում է, որ Պոգբային մադրիդի «Ռեալում» է ցանկանում տեսնել Զինեդին Զիդանը ու այս պատճառով ֆրանսիացու տրանսֆերի գնման հիմնական թեկնածուն մադրիդյան ակումբն է։ Հաղորդվում է նաև, որ «Յունայթեդում» Պոգբայից ժամանակ են խնդրել վերջինիս փոխարինող գտնելու…














