Рia.ru-ի հաղորդմամբ Կրեմլը հայտնել է կորոնավիրուսից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասին։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, -«Այն ամենն, ինչն անհրաժեշտ է նախագահի շրջապատում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար, արվում է: Իրականում խոսքը սովորական կանխարգելիչ հիգիենիկ միջոցառումների մասին է, որոնք պետք է ձեռնարկեն ՌԴ բոլոր քաղաքացիները»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի իրավիճակի մոնիթորինգի և վերահսկողության օպերատիվ շտաբը երկուշաբթի հայտնել էր, որ Իտալիայից վերադարձած ռուսաստանցու ախտորոշումը հաստատվել է: Նրա վիճակը բավարար է, իսկ տղամարդու հետ շփված բոլոր անձինք կարանտինի մեջ են գտնվում:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

