fbpx
Աշխարհ

11:20 14/8/2019

Վրաստանը պատրաստվում է մայրուղի կառուցել Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ նոր արագագնաց մայրուղու կառուցման մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ նախագծի իրացումը կսկսվի այս տարվա վերջին։

«Պատմական նշանակության նախագիծը կստորագրվի մի քանի օրից  և տարեվերջին կսկսվի Քոբի-Գուդուարի հաղորդագծի կառուցումը՝ թունելի հետ միասին»,-հայտարարել է Բախտաձեն։

Ըստ նրա՝ հաղորդագիծը կդառնա ամենաերկար թունելներից մեկը և Եվրոպայի տարածքում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

Վերեվ