ռինգ
Չալոյանն այսօր կպայքարի աշխարհի չեմպիոն դառնալու համար
Սերբիայում եզրագծին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչները կայանալու են այսօր և վաղը։ Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգա այսօր ու չեմպիոնությունը կվիճարկի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։ Հիշեցնենք, որ երեկ կայացած կիսաեզրափակչում Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի նկատմամբ։
Օլիմպիական խաղեր․ ռինգ դուրս եկավ Արման Դարչինյանը
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը շարունակվում են։ Այսօր ռինգ դուրս եկավ Հայաստանի հավաքականը ներկայացնող Արման Դարչինյանը, ով մրցեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ։ Ցավոք, մեր մարզիկը չկարողացավ հաղթահարել Մարցիալի արգելքը ու պարտվեց ժամանակից շուտ։ Նշենք, որ սա 1/4-րդ եզրափակիչն էր ու հաղթելու դեպքում մեր մարզիկը մեդալ կնվաճեր։
Բաչկովի մենամարտը հետաձգվել է
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը փետրվարի 27-ին չի անցկացնի պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենամարտը, քանի որ այն հետաձգվել է։ Այս մասին մարզիկը ահյտնել է սոցցանցում։ Նա նշել է, որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով ճանապարհները դեպի Ղազախստան փակ են, որտեղ էլ պետք է կայանար մենամարտը։ Բաչկովը նշել է, որ հանդիպման օրվա ու վայրի մասին կտեղեկացնի ավելի ուշ։
Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 14-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել
Punch Boxing Armenia Facebook-ի էջում գրված է․ «Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը քիչ առաջ իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին: Այսպիսով, Գոռը շարունակում է անպարտելիության շարքը»:…
ՄաքԳրեգորը վերադառնում է ռինգ․ նա կմենամարտի Պակյաոյի դեմ
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը սկսել է մարզվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ մենամարտելու համար։ Այս մասին հայտնել է մարտիկը Twitter-ի իր էջում։ «Պանդեմիայի պատճառով ստիպված էի սպասել հաջորդ մենամարտիս: Բռնցքամարտի մենամարտ կանցկացնեմ Մենի Պակյաոյի հետ: Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել մեր օրերի 2 մեծագույն բռնցքամարտիկների հետ, որոնք վախում են կռվից», – գրել է…
ՄաքԳրեգորը կարող է հաջորդ մենամարտը անցկացնել հուլիսին
Հայտնի է դարձել, թե երբ է իռլանդացի մարզիկ Քոնոր ՄաքԳրեգորը պատրաստվում անցկացնել հաջորդ մենամարտը: Դա կարող է տեղի ունենալ հուլիսին: Այս տեղեկությունը հայտնել է մարզիկի անձնական մենեջեր Օդի Ատարան։ ՄաքԳրեգորը իր վերջին մենամարտը անցկացրել էր UFC 246 մրցաշարի շրջանակներում, որտեղ առաջին տուրում նոկաուտով հաղթեց ամերիկացի Դոնալդ Քերոնին: UFC-ն այս ամիս կանցկացնի մի շարք մրցաշարեր, որոնցից…
Մարտահրավեր եմ նետում Ալեքսանդր Էմելիանենկոյին. Նիկիտա ժիգուրդա
Դերասան և երաժիշտ Նիկիտա Ժիգուրդան հանդիպման է հրավիրել MMA ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Ալեքսանդր Էմելիանենկոյին: «Ինձ վիրավորելու համար ես մարտահրավեր եմ նետում Ալեքսանդր Էմելիանենկոյին: Սա կեղծիք չէ և չի արվում հանուն PR-ի: Սա է այսօրվա իրականությունը: Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար և չեմ հրաժարվի դրանցից: Համոզված եմ, որ իմ վերաբերյալ Էմելիանենկոյի վիրավորական մեկնաբանությունից հետո…
Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին․ Մայք Թայսոն
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը վիրտուալ ֆենթեզի մրցաշարի եզրափակիչում Մոհամեդ Ալիին հաղթելուց հետո հայտարարել է, որ Մոհամեդ Ալին լավագույնն է պատմության մեջ, և ինքը իրական ռինգում չէր հաղթի նրան։ «Այս ամենը վիրտուալ խաղ է։ Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին։ Նա լավագույնն է պատմության մեջ»,- ասել է Թայմսոնը։ 53-ամյա Թայսոնը պրոֆեսիոնալ…
Մեյվեզերը 2020թ․ կարող է չվերադառնալ ռինգ
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը կարող է այս տարվա ընթացքում դուրս չգալ ռինգ։ TMZ Sports-ի հաղորդմամբ՝ Մեյվեզերի ընտանիքում մահվան դեպքերի ու կորոնավիրուսի համաճարակի տարածումից առաջացած վախի հետևանքով մարզիկը կարող է խուսափել պաշտոնական մենամարտերից։ Նշվում է, որ եթե աշխարհում 2020-ին ամբողջովին չհանդարտվի կորոնավիրուսի հետ կապված լարված վիճակը, ապա Մեյվեզերը միանշանակ դուրս չի գա ռինգ։ Հիշեցնենք, որ վերջին…
Եվրոպայի առաջնություն․ Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 մարզիկ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրն է: երեկ կայացավ առաջնության վիճակահանությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 4 ներկայացուցիչ: Ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ hավաքականի կազմում են նաև…
Վլադիմիր Կլիչկոն, հնարավոր է, այս գարնանը ռինգ վերադառնա
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, հնարավոր է, այս գարնանը ռինգ վերադառնա: Բրիտանացի լրագրող Սթիվ Բանսի տեղեկություններով՝ Էնտոնի Ջոշուայի և Ջարել Միլերի՝ ապրիլի 13-ին նախատեսված մենամարտը, ամենայն հավանականությամբ, չի կայանալու: Դրանով պայմանավորված երեկոյի գլխավոր իրադարձությունը լինելու է Կլիչկոյի մասնակցությամբ մենամարտը: «Ջոշուան Լոնդոնում չի մենամարտելու Միլերի հետ: Ենթադրում եմ, որ այս մենամարտը տեղափոխելու են կամ փոխարինելու: Լսել եմ,…











