Ռոլան Գարոս
Կառլոս Ալկարասը հաղթեց Յանիկ Սիններին Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում
Կառլոս Ալկարասը գերազանցեց Յանիկ Սիններին Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում, հաղթելով լարված խաղում։ Մանրամասները՝ այստեղ։
Բեն Շելթոնի փայլուն հաղթանակը Ֆրանսիայի բաց առաջնությունում
Բեն Շելթոնը ապշեցրեց իր երկրպագուներին Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ փուլում՝ ցուցադրելով խիզախություն և հումոր՝ ապահովելով իր տեղը թենիսի պատմության մեջ։
Ռաֆայել Նադալին մեծարել են Ռոլան Գարոսում
Ռաֆայել Նադալը մեծարվել է Ռոլան Գարոսում՝ Ֆեդերերի, Ջոկովիչի և Մարեյի մասնակցությամբ՝ նշելով նրա լեգենդար կարիերայի ավարտը:
Ռոլան Գարոս․ Ջոկովիչը կիսաեզրափակչում հաղթեց Նադալին
Հայտնի են «Ռոլան Գարոսի» եզրափակչի մասնակիցները։ Կիսաեզրափակիչներից երկրորդում Նովակ Ջոկովիչը մրցեց Ռաֆայել Նադալի հետ։ 4 ժամ 11 րոպե տևած պայքարում Ջոկովիչը կարողացավ 3-6, 6-3, 7-6, 6-2 հաշվով պարտության մատնել Նադալին ու դուրս գալ եզրափակիչ։ Սա «Ռոլան Գարոսում» Նադալի ընդամենը 3-րդ պարտությունն էր ու 6 տարվա մեջ առաջինը։ Սերբ թենիսիստ Ջոկովիչը խաղից հետո ասել է, որ…
Ռոլան Գարոսը անցկացվելու է հանդիսականների ներկայությամբ
Reuters-ի հաղորդմամբ՝ թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, կանցկացվի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 11-ը։ Կազմակերպիչները որոշել են, որ Ռոլան Գարոսը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը:
Ֆեդերերը ասել է, թե հաջորդ մրցաշրջանում ինչ ծրագրեր ունի. Forbes
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է հաջորդ մրցաշրջանի իր պլանների մասին: Նախկինում հայտարարված Օլիմպիական խաղերին գումարվել է ևս մի քանի մրցաշար, այդ թվում՝ «Ռոլան Գարոսը»: «Ես հանդես կգամ Ֆրանսիայի Բաց առաջնությունում: Հավանաբար, դրանից առաջ շատ չեմ խաղա… Հատկապես հաշվի առնելով, որ ես մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին և այլն: Հավանաբար կմասնակցեմ «Ռոլան Գարոսին», Հալլեի մրցաշարին, Ուիմբլդոնին,…
Մենք վայելում ենք կորտում անցկացրած ամեն վայրկյանը. Պիտ Սամպրաս
Ամերիկացի Պիտ Սամպրասը, ով Մեծ Սաղավարտի մրցաշարերի 14-ակի հաղթող է, խոսել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մասին: «Երբ ես նայում եմ ներկայիս սերնդին՝ Ռաֆային, Ռոջերին, Նովակին ու Մարեյին, հասկանում եմ, որ նրանցից ինձ ամենաշատը նման է Ջոկովիչը: Նա, ինչպես և ես, երջանիկ մարդ է: Մենք վայելում ենք կորտում անցկացրած ամեն վայրկյանը: Միգուցե դա նրանից…
Նադալը խոստովանել է, որ փոխել է խաղաոճը
Հռչակավոր 33-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ ժամանակի ընթացքում փոխել է իր խաղաոճը: «Հիմա ես խաղում եմ ավելի ագրեսիվ, բայց նման փոփոխությունները մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում չեն լինում: Դա հասկանալի է։ Իմ ոտքերը նախկին ձևի չեն, ինչ ձև եղել են 2005 թվականին, երբ ես նվաճեցի իմ առաջին գավաթը «Ռոլան Գարոսից» Դա…
Ֆրասիայի թենիսի ֆեդերացիան չի կարողացել վաճառել Ռոլան Գարոս մրցաշարի հեռուստատեսային իրավունքները
Ֆրասիայի թենիսի ֆեդերացիան Ռոլան Գարոս մրցաշարի 2021-2023 թվականների հեռուստատեսային իրավունքները չի կարողացել վաճառել։ Այս մասին հայնտում է L’Equipe-ն։ Ըստ աղբյուրի՝ մրցաշարը պայմանագիր ունի կնքած երկու հեռուստաընկերությունների՝ France Télévisions-ի և Eurosport-ի հետ մինչև 2020 թվականը։ Պայմանագրով նախատեսվում է, որ Ռոլան Գարոսը մոտ 20 միլիոն եվրո է ստանում այս երկու հեռուստաընկերություններից։Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան մրցույթ է հայտարարել նոր…
Երբ Նադալն ու Ֆեդերերը ավարտեն կարիերան, մարդկանց մոտ թենիսը կկորցնի իր հետաքրքրությունը․ Բորիս Բեքեր
Նախկին առաջիկ ռակետ Բորիս Բեքերը մեկնաբանել է այն փաստը, որ «Ռոլան Գարոսի» մրցաշարին մասնակցող թենիսիստներից միայն մեկն էր մինչև 28 տարեկան. «Դա նրանց պատիվ չի բերում: Նրանք չպետք է ուղղակի ասեն Նադալը, Ֆեդերերը ու Ջոկովիչը շատ ուժեղ են: Դրա փոխարեն պետք է ձգտել ու հասնել մեծագույնների մակարդակին: Ես հարգում եմ Ռաֆային, Ռոջերին ու Նովակին. բայց…
Նադալը 12-րդ անգամ հաղթեց Ռոլան Գարոսում
Ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղի եզրափակիչ խաղով ավարտվեց տարվա երկրորդ Grand Slam-ը։ «Գրունտի արքան»՝ Ռաֆայել Նադալը, շարունակում է իր աներևակայելի հաղթարշավը Փարիզի կորտերում։ Եզրափակչում 33-ամյա իսպանացին 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով չորս սեթում առավելության հասավ Դոմինիկ Տիմի նկատմամբ։ Ռաֆան 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»։ Մեծ սաղավարտի մրցաշարերում իր հաղթանակների քանակը Նադալը հասցրեց 18-ի։…
Ռոլան Գարոս. էշլի Բարտին դուրս է եկել եզրափակիչ
Ավստրալուհի թենիսիստ Էշլի Բարտին կիսաեզրափակչում 6-7 (4-7), 6-3, 6-3 հաշվով հաղթել է ամերիկուհի Ամանդա Անիսիմովային և դուրս եկել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ: Հանդիպումը տևել է 1 ժամ 53 րոպե։ Եզրափակչում Բարտին կմրցի չեխ Մարկետա Վոնդրոուշովայի հետ, ով մյուս կիսաեզրափակչում առավելության է հասել Յոհանա Կոնտայի նկատմամբ։
Ինձ համար բարդ էր հասնել Նադալի հետ հանդիպմանը. Ֆեդերեր
Ռաֆայել Նադալի հետ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքների մասին է խոսել Ռոջեր Ֆեդերերը: «Ինչպես ցանկացած մրցակցի դեմ խաղում, Նադալի հետ պայքարում ևս հաղթելու հնարավորություն կունենամ: Հակառակ դեպքում ոչ ոք չէր գա ստադիոն, արդյունքները նախապես հայտնի կլինեին: Ինձ համար բարդ էր հասնել Ռաֆայի հետ հանդիպմանը: Մեր հանդիպման համար ինձանից 5 խաղ պահանջվեց: Այժմ շատ ուրախ եմ: Եթե…
Ռոլան Գարոս. Խաչանովը դուրս է եկել 4-րդ շրջան
Ռուսաստանը ներկայացնող հայազգի 23-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում անցկացվող «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին ու անցել հաջորդ շրջան, որտեղ կմրցի ATP թարմացված վարկանշային աղյուսակում 9-րդ տեղը զբաղեցնող արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ։ Այս խաղում Խաչանովը Կլիժանին հաղթել է երեք սեթում` 6:1, 6:4, 6:3 հաշիվներով։ Հանդիպումը տևել է 1 ժամ…















