ռումբ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չպայթած ռումբ է հայտնաբերվել Իտալիայի չորացած Պո գետում
Իտալական Պո գետում հայտնաբերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ: Ռազմական փորձագետները վնասազերծել և իրականացրել են 450 կիլոգրամանոց ռումբի վերահսկվող պայթյունը, որը հուլիսի 25-ին հայտնաբերվել է Հյուսիսային Բորգո Վիրջիլիո գյուղից ոչ հեռու, Մանտույա քաղաքից ոչ հեռու: «Ռումբը ձկնորսները հայտնաբերել են Պո գետի ափին՝ երաշտի հետևանքով առաջացած ջրի մակարդակի նվազման պատճառով»,- ասել է գնդապետ Մարկո Նասին։Ռումբը…
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հիշեցնենք, որ…
Մետրոնոմում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, այսօր՝ 14:13-ին, ահազանգ էր ստացվել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա տեղադրված։ Արդյունքում՝ «Մետրոնոմից» տարհանվել էր մոտ 500 քաղաքացի։ Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղազննման արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել։ Նշենք, որ նմանատիպ ահազանգեր են ստացվել նաև «Ռոսիա մոլի» ու «Մեգամոլի» վերաբերյալ։
Մետրոնոմ, Ռոսիա մոլ, այժմ էլ՝ Մեգամոլ․ կրկին ահազանգ՝ ռումբի առկայության մասին
Հիմա էլ ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք կա տեղադրված «Մոգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 15:32-ին։ Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ու ոստիկաններն այժմ տարհանման աշխատանքներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պայթուցիկների առկայության վերաբերյալ ահազանգեր էին «Ռոսիա մոլի» ու «Մետրոնոմի» դեպքերում։ 2…
Ռոսիա մոլի տարածքում պայթուցիկի առկայության մասին ահազանգ է ստացվել
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ տարհանում է իրականացվում Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնից։ Այս լուրը հաստատել են ԱԻՆ-ից։ Նախարարությունից նշում են, որ այսօր՝ ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլի» տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշվում է, որ փրկարարներն ու ոստիկանները առևտրի կենտրոնից մոտ 1000 քաղաքացու են տարհանել։
Մոտրոնոմից տարհանվել է մոտ 500 քաղաքացի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` ժամը 14:13-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա տեղադրված։ Նոր հրապարակված տվյալների համաձայն՝ առևտրի կենտրոնից տարհանվել են մոտ 500 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Նշվում է, որ իրականացվում են տեղազննման աշխատանքներ:
Մետրոնոմում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել․ Ռոսիա Մոլից էլ մարդկանց մեծ հոսք է նկատվել
Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ապարանում մեքենաներ են բախվել. 25-ամյա վարորդը մահացել է Աղբի տեսակավորման գործում հաճախ հանդիպող սխալներն ու դրանց շտկումը Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան…
Ահազանգ․ Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 10:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Գիշերը 4-ին ահազանգ է ստացվել, որ Քարագլուխում տուն է այրվում Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան…
Ահազանգ․ Նոր Արեշի շենքերից մեկում ռումբ է տեղադրված
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 6-ից 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհ Շրջանային փողոցում գտնվող գործարանում (ԼՈւՍԱՆԿԱՐ) Հրդեհ Դսեղում․ մոտ 20 տոննա անասնակեր է այրվել «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական…
Ռումբի մասին ահազանգերից հետո ԱՄՆ 3 համալսարան տարհանվել է
ԱՄՆ-ի միանգամից 3 համալսարանում պայթյունների սպառնալիքի վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել, որից հետո դրանց ավանների մի մասը տարհանվել են։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Նշվում է, որ նման ահազանգեր են ստացվել Կոլումբյան, Քոռնելի և Բրաունի համալսարանների վերաբերյալ։ Կոլումբյան համալսարանի համալսարանական 2 շենքերից տարհանում է իրականացվել, բայց հետո ռումբի վերաբերյալ ահազանգը ճանաչվել է կեղծ ու համալսարանը…
Արցախի մի քանի տարածքներում նախատեսվում են սակրավորական աշխատանքներ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարրածքներում: Լրացուցիչ…
Մարտակերտում սակրավորները «Սմերչ» ռումբեր են հայտնաբերվել․ դրանք կոչնչացվեն
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր ԱԻ ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։ Քիչ հետո դրանք կոչնչացվեն։ Խնդրում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք։ Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն»։ https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3933291790038600?__cft__%5B0%5D=AZV-kT7whfXaON4q8_2QnuopoQ42UxAGFOM50GVxjYeAwZLkiMXixF_HOPV0WYlQxF3CzfbCQdQypIPEt0YTd8lXzFGyElhSlKhDfjn4j6QEoXMQew4LD1IbBWVMcVpUp7v6bE0c9JJFvgDhoY5puajH&__tn__=%2CO%2CP-R
Պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել․ ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից: Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում: Ուստի խնդրում…
Բնակչության շրջանում չպայթած արկերից դժբախտ դեպքեր չեն արձանագրվել․ ԱՀ ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները: Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ, բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով…
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով․ ԱԻՊԾ
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/211198747187580?__cft__%5B0%5D=AZXY_-7qm2c9-WRPF7bLNdHB7HAQkWohJQz9i6B8b-qL4Ds-E9CwRk5-e4kVCIhGCxO1rp-B5-UpFEpK6Q9o1pzKUvS7t1U-K_2b2844Oey5Em0xfCbjppkcy39-EUDx9PBKBkVUQqonUMKZs__Nv03u&__tn__=%2CO%2CP-R














