Ռուսաստանի Դաշնություն

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին

    Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև…

  • Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցել է Sochi Jazz Festival-2019 միջազգային 10-րդ փառատոնին

    Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցել է Sochi Jazz Festival-2019 միջազգային 10-րդ փառատոնին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը օգոստոսի 1-4-ը, Սոչիի «Ձմեռային թատրոնում» մասնակցել է Sochi Jazz Festival-2019 ջազ երաժշտության միջազգային 10-րդ փառատոնին: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին:   Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Տեղեկացնենք, որ Sochi…

  • ՌԴ-ում մի քանի միլիոն մարդ տառապում է հեպատիտ C-ով

    ՌԴ-ում մի քանի միլիոն մարդ տառապում է հեպատիտ C-ով

    Ռուսաստանի մոտ 3.5 մլն քաղաքացի կրում է խրոնիկական հեպատիտ C վիրուս։ Այս տվյալները հրաարակել է երկրի Ռոսպոտրեբնադզորի Կենտրոնական գիտահետազոտական համաճարակաբանական ինստիտուտի վիրուսային հեպատիտի հետազոտման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Չուլանովը։ Ըստ Չուլանովի՝ նշված տվյալները կարող են բավականին հեռու լինել իրականությունից, քանի որ բազմաթիվ մարդիկ չեն կասկածում, որ, հնարավոր է, իրենք վարակված լինեն նշված վիրուսով։ Ախտահարման ամենամեծ նշանը…

  • Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը մեկնել է ՌԴ

    Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը մեկնել է ՌԴ

    Հուլիսի 27-ին՝ երեկոյան, ՌԴ է մեկնել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, որին Սանկտ Պետերզբուրգում դիմավորել են ՌԴ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: Խանզադին և նրան ընկերակցող զինվորական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու ՌԴ ռազմածովային ուժերի օրվա առիթով նախատեսված միջոցառումներին: Օդանավակայանում, ծովակալը պատասխանել է լրագրողների հարցերին: Խանզադին նշել է, որ…

  • Գրքի օր. Թբիլիսիում ցույցերը հետաքրքիր ձևով են ընթացել

    Գրքի օր. Թբիլիսիում ցույցերը հետաքրքիր ձևով են ընթացել

    «Ամոթ է» օր 28-րդ. Թբիլիսիում ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր հայտարարվել է «գրքի օր»: «Բերե՛ք ձեր գրքերը, վաճառե՛ք, նվիրե՛ք, այցելե՛ք նոր գրքեր ձեռք բերելու նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ցույցերի կազմակերպիչներից Սալոմե Բարկերը: Տաղավարներում ներկայացված են լինելու վրաստանյան հայտնի հրատարակչությունները: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի…

  • Հայաստանում հյուրասիրությունը սահմաններ չի ճանաչում. Զախարովա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանում հյուրասիրությունը սահմաններ չի ճանաչում. Զախարովա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-1 հեռուստաալիքի հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստան կատարած այցին: Հաղորդավարը Զախարովային հարցնում է. «Հայաստանը, ինչպես երևում է, Ձեզ վրա մեծ տպավորություն է գործել, այնպես չէ՞»: Արձագանքելով հարցին՝ Զախարովան պատասխանում է. «Անշուշտ, այնտեղ հյուրասիրությունը սահմաններ չի ճանաչում: Եվ դա իսկապես շատ գեղեցիկ է, դա իսկապես շատ համեղ է: Դա…

  • Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ

    Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ

    Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։…

  • ՌԴ-ի հետ համագործակցությունը խորը հիմքեր ունի. Արսեն Թորոսյան

    ՌԴ-ի հետ համագործակցությունը խորը հիմքեր ունի. Արսեն Թորոսյան

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները: Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորը հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Վարակիչ հիվանդությունների դեմ…

  • Լարիի փոխարժեքը հակառեկորդ է սահմանել

    Լարիի փոխարժեքը հակառեկորդ է սահմանել

    Լարիի փոխարժեքն այսօր կտրուկ նվազել է` սահմանելով նոր հակառեկորդ: Վրաստանի Կենտրոնական բանկը պաշտոնական փոխարժեքը սահմանել է 2,9096 լարի\1 դոլար մակարդակի վրա: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն: Ռուսաստանի Պետդուման երեքշաբթի լիագումար նիստի ընթացքում ընդունեց մի հայտարարություն, որով առաջարկեց ՌԴ կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական միջոցառումների կիրառման իրագործելիությունը: «Ճիշտ է, այդ որոշումը դեռ չի ընդունվել, բայց…

  • Վարչապետը հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին

    Վարչապետը հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի մեկին հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին: Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական,…

  • Հայկական պատվիրակությունն արժանացել է հատուկ դիպլոմի

    Հայկական պատվիրակությունն արժանացել է հատուկ դիպլոմի

    Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հրավերով Հայաստանի Հանրապետությունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանկում ընդգրկված Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Արտակ Բարսեղյանը և 9-րդ դասարանի սովորող Դավիթ Կավկասյանը «Փրկել և պաշտպանել» միջազգային բնապահպանական ակցիայի շրջանակում ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում հաջողությամբ մասնակցել են «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումին: Ֆորումի շրջանակում կազմակերպված…

  • Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

    Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև…

  • Այսօր կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի մեկնարկը

    Այսօր կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի մեկնարկը

    Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 11-ին: Կոմպոզիտորների միությունից տեղեկանում ենք, որ մրցույթի հանձնաժողովն այս տարի ստացել է մասնակցության մեկ տասնյակից ավելի հայտ, որից ընտրվել է 10 մասնակից: Այս տարի մրցույթն ընդլայնվել է, բացի Հայաստանի Հանրապետությունից, ստուգատեսին մասնակցում են նաև հայազգի…

  • Սամարայի մարզում ահաբեկչություն է կանխվել

    Սամարայի մարզում ահաբեկչություն է կանխվել

    ՌԴ Սամարայի մարզում ոչնչացրել են գրոհայինի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում: Անվտանգության դաշնային ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ մասնավոր տներից մեկում զինված տղամարդ կա: Իրավապահներն առաջարկել են նրան հանձնվել, սակայն հանցագործը հրաժարվել է: Արդյունքում` նրան ոչնչացրել են: Տանը, որտեղ նա բնակվել է, հայտնաբերել են զենք, ինքնաշեն պայթուցիկ սարք: Տղամարդը ցանկացում էր ահաբեկչություն իրականացնել մարդկանց…

  • Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն

    Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն

    Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք Է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում: «Մենք կողմ ենք: Իհարկե, դա կլինի ռուբլին, ձեզ մոտ (ՌԴ-ում) ռուբլին Է, մեզ մոտ Էլ Է ռուբլին: Դա չի լինի…