սակագին

  • Սահմանվում է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման քվոտաներ

    Սահմանվում է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման քվոտաներ

    Կառավարության նոյեմբերի 7-ի նիստում սահմանվեցին սակագնային քվոտաներ՝ ՀՀ տարածք ներմուծվող որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։ Այս որոշումը նպատակ ունի պաշտպանելու տեղական շուկան՝ ապահովելով ներքին արտադրողների մրցունակությունը։ Սակագնային քվոտաների կիրառումը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, որը հավասարակշռում է ներմուծումների քանակը։ Քվոտայի ներքո գտնվող ապրանքների ցանկը ներառում է խոշոր եղջերավոր անասունների և ընտանի թռչունների միսը, ինչպես նաև…

  • Կառավարությունը կչեզոքացնի ջրի սակագնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար

    Կառավարությունը կչեզոքացնի ջրի սակագնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,…

  • Վեոլիա ջուրն առաջարկել է ջրի սակագինը բարձրացնել 43 դրամով․ ՀԾԿՀ նախագահ

    Վեոլիա ջուրն առաջարկել է ջրի սակագինը բարձրացնել 43 դրամով․ ՀԾԿՀ նախագահ

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջուրը» հայտ է ներկայացրել՝ բարձրացնել ջրի սակագինը 43 դրամով։ Ներկայումս ջրի սակագինը 180 դրամ է։ Բարձրացման հիմնական պատճառները սղաճը, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը և ջրի ծավալի փոփոխությունն են։ Բաղրամյանի խոսքով, սակայն, իրենք ընկերությանն առաջարկել են սոցիալապես անապահովների համար գինը թողնել նույնը, իսկ մնացածի…

  • Կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնություններից Թուրքիային հանելու հարցը

    Կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնություններից Թուրքիային հանելու հարցը

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում…

  • Beeline-ը դեպի Արցախ զանգերի համար սահմանել է 0 դրամ/րոպե սակագին

    Beeline-ը դեպի Արցախ զանգերի համար սահմանել է 0 դրամ/րոպե սակագին

    Beeline Armenia-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Beeline Armenia իր բջջային կապի բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին Արցախում ռոումինգում գտնվողների համար՝ մուտքային, ելքային դեպի ՀՀ բջջային Beeline ցանց և բոլոր տեղական զանգերի համար: ՀՀ-ից դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի համար նույնպես կգործի 0 դրամ/րոպե սակագին»։ https://www.facebook.com/beeline.am/posts/4095050420522780

  • Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին

    Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին

    Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև Արցախի շարժական ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին ուղղված զանգերի (մուտքային և ելքային), ինչպես նաև՝ 0 դրամ սակագին՝ SMS (կարճ) հաղորդագրությունների համար: Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության ցանցից դեպի Արցախ զանգի 1 րոպեի և SMS (կարճ) հաղորդագրություն ուղարկելու սակագինը նույնպես…

  • Գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը Պուտինը մերժել է

    Գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը Պուտինը մերժել է

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստի ժամանակ հայտարարել է, որ գազի տարանցման միասնական սակագին չի կարող ներդրվել ԵԱՏՄ-ում ինտեգրման ներկա մակարդակի պայմաններում: ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՌԴ նախագահի խոսքով՝ միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական…

  • Այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա պայմանավորված հարց է․ Մհեր Գրիգորյան

    Այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա պայմանավորված հարց է․ Մհեր Գրիգորյան

    Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշեց, որ գազի գինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից (դարձել է 165 դոլար 1000 խմ դիմաց), իսկ այս տարվա ողջ ընթացքում գազի…

  • «Գազպրոմ Արմենիայում» որոշակի օպտիմալացում արդեն իսկ եղել է․ փոխվարչապետ

    «Գազպրոմ Արմենիայում» որոշակի օպտիմալացում արդեն իսկ եղել է․ փոխվարչապետ

    Ռուսական կողմի հետ խոսվել է, խոսվում է և դեռ մենք երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա վստահեցրել է, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»: «Երբ խոսքը վերաբերում է երկարատև պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձև դնել գնագոյացման…

  • Բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը․ նախարար

    Բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը․ նախարար

    Դեռևս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր և հետևաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը: «Բայց հարցի մյուս կողմն էլ կա։…

  • Կնվազեցվեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սահմանած հեռախոսակապի սակագները

    Կնվազեցվեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սահմանած հեռախոսակապի սակագները

    Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱՀ կառավարության շենքում կայացել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊ) տարեվերջյան նիստը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստը վարում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Նիստի օրակարգը հաստատելուց հետո առաջին ելույթով հանդես է եկել հանձնաժողովի իրավաբանական լիցենզավորման վարչության առաջատար մասնագետ Մարիա Աթանեսյանը, ով…

  • Ռոումինգի սակագների նվազեցման նպատակը Հայաստանում և Արցախում միասնական գնային համակարգ ունենալն է. վարչապետ

    Ռոումինգի սակագների նվազեցման նպատակը Հայաստանում և Արցախում միասնական գնային համակարգ ունենալն է. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝ – Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև…

  • Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը

    Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը

    Մոսկվան և Մինսկը համաձայնության են եկել սեպտեմբերից 3.7%-ով բարձրացնել Բելառուսի տարածքով ռուսական նավթի տարանցման մաքսատուրքը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը: Տարանցման նոր սակագինը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Դրա նպատակն է փոխհատուցել Բելառուսի եկամուտների կորուստները՝ պայմանավորված տարանցվող նավթի ծավալների կրճատմամբ։ Դա կապված է այն բանի հետ, որ «Դռուժբա» նավթամուղով ռուսական նավթի տարանցման ծավալները նվազել են:…

  • Փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան կէժանանա 10 դրամով

    Փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան կէժանանա 10 դրամով

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկելով վերոնշյալ հարցերը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների…