Սահամանդրական դատարան
Ընտրություններն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի դիմումը գրանցվել է ՍԴ-ում
2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Նա նշում է, որ 10։40-ի դրությամբ ընտրությունների…
Մեր վերապահումը «Իմ քայլի» փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է․ Իվետա Տոնոյան
Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խմակցության անունից պատասխանեց այն հարցին, թե ինչու չեն մասնակցել Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթի քվեարկությանը։ Տոնոյանը նշեց, որ թեև Հրայր Թովմասյանն «իրենց կուռքը չէ», և իրենք դեռ 2018 թվականին դեմ են քվեարկել Թովմասյանի նշանակմանը,…
Ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի վերաբերյալ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների Այսօր Ազգային ժողովի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարց ուղղեցին այն մասին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին: «Մենք խմբակցությամբ հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում են, հանձնարարել ենք: Նախորդ…
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագիծը ուղարկել եմ հանձնաժողով․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջո(մ գրել է․ «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»: https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2618363148202133?__xts__[0]=68.ARAJF3fWz6Q5HbXkX59iau-ejQmiLnadWFlctGw1qRFf8VBQiKauN1EmTdFhSVPhYY3WXnANac0vjHAlCqkvk_0HlIJiO3zub8c608H5oQRlNZmPxzFLHiDgDojKxOZSevsnGCxITJXGm4Bfhxf2ZQY0cpdd3lmBKZIK89a456W2hJPczUx6wMVWRUw1poraD–aq_gluJY9VcXSaOCG6oH76AY2TEJmSWplTEZKdELTN1nFoRN1V1KTydRYl_lCOMl2qNAtVQYWc2Nbgp3YxtxHnBTwN-H-HhetHzfdyzH6H1PwDa8jSP5UBWC5Q1cwlvCt3mvPshRwaOvfucva0AXr&__tn__=-R
ՍԴ-ն բոլոր դժբախտությունների հեղինակ է. Նիկոլ Փաշինյան
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին Արարատ Միրզոյանի այն ելույթի մասին, որը վերաբերում էր Սահամանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Հարցը հետևյալն էր. ինչպե՞ս է վարչապետն ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշմանը, արդյո՞ք քաղաքական գնահատականները բավարա՞ր են, թե՞ ոչ: «Ես ողջունում եմ Արարատ…
«Իմ քայլը» նիստ է գումարել. մասնակցում է նաև վարչապետը
«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր նիստ են գումարել ՔՊ գրասենյակում: Նիստին մասնակցելու համար ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողը փորձեց ճշտել վարչապետի գնահատականը Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշման վերաբերյալ: Վարչապետը չպատասխանեց։ Հիշեցնենք՝ ՍԴ-ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Որոշ տեղեկությունների համաձայն` օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշումը:…
Հայտարարություն` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ
Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երևան, «Հանրապետության տուն», Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին»…
Մեզ մոտ պետական լեզուն հայերենն է, դուք օտարալեզու փաստաթղթեր եք ներկայացնում. պատգամավորը՝ Գոռ Հովհաննիսյանին
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին դիմելով, նշեց՝ ներկայացված փաստաթղթերն անգլերեն և գերմաներեն են, ապա հարցրեց. «Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, որ թե՛ հանրապետության նախագահին, թե՛ ԱԺ-ին օտարալեզու փաստաթղթեր եք ներկայացնում, եթե Ձեր ելույթում պետական մարմինների նկատմամբ հարգանքի մասին եք խոսում: Մեզ մոտ պետական լեզուն հայերենն է»: Հովհաննիսյանը…
ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա…









