Սահմանադրական փոփոխություններ
Սալվադորում հաստատվել են սահմանադրական փոփոխություններ՝ անսահմանափակ նախագահական վերարտադրություն թույլատրելու համար
Սալվադորի օրենսդիր ժողովը հաստատել է սահմանադրական լայնածավալ փոփոխություններ, որոնք թույլ են տալիս նախագահ Նայիբ Բուկելեին անսահմանափակ վերընտրվել և նախագահական ժամկետները հինգից վեց տարի երկարացնել։ Քննադատները պնդում են, որ այս քայլը սպառնում է ժողովրդավարությանը, մինչդեռ կողմնակիցները նշում են անվտանգության և տնտեսական կայունության բարելավումները։
Բելառուսում որոշ չափով ավտորիտար համակարգ է տիրում․ Լուկաշենկո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Գերագույն դատարանի նախագահի հետ և նրան խնդրել է միանալ Սահմանադրական փոփոխությունների աշխատանքին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել БЕЛТА-ն։ Լուկաշենկոն նշել է, որ իշխանությունները ժողովրդին առաջարկելու են փոփոխություններ, որոնք առաջ կտանեն հասարակությունը, և նպատակահարմար չի համարել 1994-ի Սահմանադրությանը վերադառնալը, ինչպես առաջարկում էր ընդդիմությունը։ «Ես կարծում եմ, որ չնայած այն…
Ակցիա Ռուսաստանում․ Նավալնու շտաբը անկացրել է սեփական հարցումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Штаб Навального Youtube-ի ալիքը նոր տեսանյութ է հրապարակել։ Դրա նկարագրություն բաժնում գրված է․ «Եղած պայմաններում սեփական ՀԱԿ ստեղծելը ծայրահեղ հեշտ է։ Նստարան, արկղ, քվեաթերթիկ, գրիչ․ պատրաստ է, դուք որոշում եք երկրի ճակատագիրը։ Սրանից որոշել է հետ չմնալ նաև «Штаб» ալիքը։ Մենք հիմնեցինք սեփական տնտեսական համընդհանուր անհատական կոոպերատիվը և անցկացրեցինք շատ պարզ և հասկանալի հարցում՝ Վլադիմիր…
ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45 տոկոսը
Vesti.ru-ն հայտնում է, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը 5 օրերի ընթացքում մասնակցել է ընտրողների 45 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է գրեթե 50 միլիոն մարդ: Նրանցից ավելի քան 1 միլիոն 62 հազարը քվեարկել է էլեկտրոնային տարբերակով: Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է: Նշենք, որ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ քվեարկությունը տևում է 1 շաբաթ։ Երկրի իշխանությունները նման…
ԱԺ-ն կողմ քվեարկեց Սահմանադրական օրենքի փոփոխություններին
Ազգային ժողովում այսօր` հունիսի 22-ին տեղի ունեցավ արտահերթ նիստ, որի օրակարգում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Ազգային ժողովի 88 պատգամավոր կողմ քվեարկեցին նախագծին և որոշումը ընդունվեց: Հայտնենք, որ այսօր տեղի կունենա նաև հարցի երկրորդ ընթերցումը:
ԿԸՀ-ն հետաձգել է հանձնաժողովների անդամների և սպասարկող մասնագետների դասընթացները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի – տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, – տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին: Հարգելի գործընկերներ, Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ – 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային…
Ասում են՝ քյասիբին տղա է ծնվում, ուրախությունից բռնում ա բանը կտրում ա․ Սասուն Միքայելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանում նախորդ ընտրությունների ժամանակ ոնց որ մարտական գործողությունների մասնակցեինք, ստիպողաբար ձայն էին տանում, կպնում էին մեր ինքնասիրությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով, նախորդ իշխանությունների ժամանակ մեր պետությունը տեղում դոփեց, քանի որ հնարավորություն չտրվեց ժողովրդին իշխանություն ձևավորել. «Նախորդ իշխանությունները բանդաներ էին ձևավորել ու…
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Կապանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Այո»-ի քարոզարշավի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Կապանում։ Նա այնտեղ ելույթ է ունեցել քաղաքացիների առաջ, որի տեսանյութը հրապարակվել է վարչապետի Facebook-ի պաշտոնական էջում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/206011963824242/?__xts__%5B0%5D=68.ARA-Je5mo6EHftXj4Cd55QNZ-2g49-J2wb1zYmyOA-Pu8cnTHkFfU83ZElacsohW1nydbeC2txNoO5cGBzDLRxz0qgBMPOK4X3ca8Nus_6A_MMpmZCvNgqCS9jDb_AojKlZ2L0_xNH_dYon2G4xmqlS9dOq38sPFEukb6MPFEZtVINfTAX7xt2HH-a9VdHmzChytIQZN7Xrsgkh7TIXDzICOv7W-6YvVxvoSR1EU8Fm7A-ifUx1wsLarxzq9UrCVsCVnnpSokqnl_SvKvdKCGVo4XvIE0_As4bdFVT-hYQUpMLeHOZXoJf-Mr2bSZ21ZoxBCh-0c3c5lV-xi0oV_DUZ6QBvqSo4CZwUDsg&__tn__=-R
Փաշինյանը քարոզարշավի ժամանակ խոսեց կորոնավիրուսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ընթացքում խոսել է կորոնավիրուսի մասին։ Փաշինյանը նշել է, որ «առայժմ մեզ հաջողվում է խուսափել վարակի տարածումից»։ «Թու-թու-թու», – ասաց վարչապետն ու կոչ արեց հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին։ Նա խորհդուրդ տվեց բնակիչներին, որպեսզի որքան հնարավոր է հաճախ լվանան ձեռքերը, որովհետև վարակը կարող է ձեռքի միջոցով տարածվել։ Կորոնավիրուսի տարածման…
Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում․ Արմեն Սարգսյան
Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկումներին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելու համար իրեն քննադատում են: Նա ընդգծեց, որ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ինքը ստորագրում է ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար, և եթե ինքը չստորագրի, միևնույն…
Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա նոր Սահմանադրության ստեղծմանը մասնակցելու․ Նարեկ Այվազյան
Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այո Ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությանը, որովհետև ՍԴ հին անդամները պետք է հեռանան: Նրանցից ոմանք պետական իշխանությունը յուրացնելու համար պատժի են արժանի, բայց ոմանք էլ մեր ժողովրդի պես ապրել են վախի ու ճնշումների ներքո: Ցավալի է, որ իրավապահ համակարգը չի կանչում պատասխանատվության յուրացնողներին և ճնշում բանացնողներին: Ինչևէ, ժողովուրդը ունի…
Կառավարությունը մոտ 3,5 միլիոն դրամ հատկացրեց հանրաքվեի նախապատրաստմանը
Կառավարությունը այսօր՝ փետրվարի 20-ին կայացած նիստում որոշեց 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3 մլն 447 հազար դրամ։ Նշենք, որ հանրաքվել քարոզարշավը արդեն մեկնարկել է։ «Այո»-ի շտաբի ղեկավարը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն…
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին անտեսել հանրաքվեն․ Դաշնակցություն
Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք՝ առանց խմբագրման: «Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ: Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական…
ՀԱԿ-ը ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին․ հայտարարություն
Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական Դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է։ Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը, այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական Դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար…















