սահմանափակումներ
Թալիբները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են կանանց իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ հիշեցնելով երկրի միջազգային պարտավորությունները։ Պաշտոնյան ընդգծել է նաև, որ կանայք «պետք է մասնակցեն և իրենց ներդրումն ունենան երկրի սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են…
Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան հայտարարել է՝ երկրում կորոնավիրուսային սահմանափակումների վերացումների մասին։ Նշվում է, որ փետրվարի 9-ից վերացվելու է հանրային վայրեր, ինչպես նաև սպորտային ու մշակութային միջոցառումներ այցելելիս թեստավորման վկայական կամ էլ կորոնավիրուսը հաղթահարելու մասին տեղեկանք ցույց տալու պարտադրանքը։ Նա նշել է, որ փետրվարի 18-ից վերացվելու է աշխատավայրերում զանգվածային թեստավորման պահանջը։ Մինչ այս քովիդային սահմանափակումներից հրաժարվել…
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ կապված հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների մասին։ Հայաստանում 2-րդ օրն անընդմեջ քովիդից մահվան դեպք չի գրանցվում Շուտով գարուն է. խորհուրդներ գարնանը իմունիտետը բարձրացնելու համար «Հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք…
Հարավկովկասյան երկաթուղին խստացնում է երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում հակահամաճարակային սահմանափակումները։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ երկաթուղային կայարանների տարածք ու գնացքներ մուտքը թույլատրվելու է միայն այն քաղաքացիներին, ովքեր կրում են պաշտպանիչ դիմակ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Հուլիսի 28-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ից վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր…
Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն: Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների…
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի առանձին շրջաններում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումների հետևանքով, որոշում են կայացրել խստացնել կարանտինի պահպանման պահանջները: Կրկին պարտադիր է դառնալու դիմակների կրումը միջազգային օդանավակայանում, սահմանային անցակետերում, բուժօգնության տրամադրման վայրերում: Իսրայելում կորոնավիրուսով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին հունիսի 1-ից, իսկ հունիսի 15-ից թույլատրվում էր չկրել դիմակ: Երկրում բնակչության զանգվածային պատվաստումները…
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից և չեղարկել երկու օր առաջ ընդունված սահմանափակումները Զատկի տոնին: Մերկելը խոստովանել է, որ տվյալ որոշումը սխալ էր, այդ պատճառով նա որոշել է չեղարկել այն: Մերկելը հավելել է, որ իրեն հայտնի է, որ Զատկի տոները երկարաձգելու որոշումը հավելյալ անվստահություն էր առաջացրել բնակչության մոտ: Այս մասին տեղեկանում ենք…
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում: Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ,…
Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված օտարերկրյա պետություններում կիրառվող սահմանափակումների մասին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված տեղեկությունները, որոնք պարբերաբար թարմացվելու են։ Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված կիրառվող սահմանափակումներին կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքի հետևյալ հղումով. https://www.mfa.am/hy/restrictions։
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետարանին, հայտնում է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված որոշ սահմանափակումներ մեղմացվել են։ Վերացվում է գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների աշխատանքային արգելքը: «Ռոսպոտրեբնադզորի» նստավայրի պահանջները և հանրային սննդի այլ սանիտարական կանոնակարգերը մնում են ուժի մեջ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ համաճարակն անկման փուլում է, և այս պայմաններում մեր պարտականությունն է…
Ռուսաստանի կառավարության կայքը հայտնում է, որ երկիրը հանում է Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները։ «Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսվելու է հունվարի 27-ին:
Worldometers-ը հայտնում է, որ կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 40 միլիոն 858 հազար մարդու մոտ: Ապաքինվել է ավելի քան 30 միլիոն հիվանդ, մահացել՝ ավելի քան 1 միլիոն 125 հազարը: Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Գերմանիայի Բավարիա երկրամասում այսօրվանից հայտարարվել է երկշաբաթյա լոքդաուն: Այստեղ մարդիկ կարող են տնից…
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ռազմական դրության ընթացքում փողոցներում…
Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ…