սահմանափակումներ
Կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում․ Worldometers
Worldometers-ը հայտնում է, որ կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 40 միլիոն 858 հազար մարդու մոտ: Ապաքինվել է ավելի քան 30 միլիոն հիվանդ, մահացել՝ ավելի քան 1 միլիոն 125 հազարը: Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Գերմանիայի Բավարիա երկրամասում այսօրվանից հայտարարվել է երկշաբաթյա լոքդաուն: Այստեղ մարդիկ կարող են տնից…
Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ռազմական դրության ընթացքում փողոցներում…
Ժամը 14:00-ից գործում են մի շարք սահմանափակումներ․ ԱՆ
Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ…
Այժմ ՌԴ-ում լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում․ Պեսկով
Газета.Ru-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ կա: «Մենք արձանագրում ենք վարակվածների թվի որոշակի աճ»,- նշել է Պեսկովը: Պեսկովը ընդգծել է, որ այժմ լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում, ընդգծել է Պեսկովը: Նշենք, որ մինչ այս երկրում գրանցվել է COVID-19-ի 1 136 048 դեպք։
Հնդկաստանում կորոնավիրուսի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցվել
The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Հնդկաստանում 24 ժամում կորոնավիրուսի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում Covid-19 է հայտնաբերվել 95.735 մարդու մոտ։ Այս աճը պայմանավորված է թեստավորումների թվի ավելացմամբ։ Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ երկրում կատարվում է օրական ավելի քան 1 միլիոն թեստավորում։ Սակայն դեպքերի թիվը աճում է նաև այն պատճառով, որ երկրում շարունակվում է սահմանափակումների…
Վրաստանում հարսանիքների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել: Գործող սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:
Արցախի ՊԲ զորամասերում շարունակում են գործել բոլոր սահմանափակումները
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում…
Բաթումում հատուկ կարանտինային պայմաններ նախատեսված չեն․ Գախարիա
1Tv.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում հայտարարել է, որ չնայած նրան՝ Բաթումում համավարակային իրավիճակը Վրաստանի մնացած շրջանների համեմատ ծանր է, Բաթումում չեն նախատեսում ընդունել հատուկ կարանտինային պայմաններ, և քաղաքի փակման մասին խոսք չի գնում։ Վարչապետի խոսքով՝ այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ:…
ԱՀ-ում հավաքներ իրականացնելու սահմանափակման համար բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանն այսօր ստորագրած որոշմամբ փոփոխություններ է կատարել 2020թ. ապրիլի 13-ի որոշման մեջ: «Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանի 2020 թ. օգոստոսի 20-ի ստորագրած N57 որոշման (http://bit.do/fHEEs) համաձայն՝ լրացումներ են կատարվել ԱՀ պարետի 2020թ. ապրիլի 13-ի «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին» N2 որոշման մեջ,…
Արցախում վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի հրամանի համաձայն` վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումներում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ և նոտարական գրասենյակներ), ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (կենտրոնական մարմին ու սպասարկման…
Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. Զբոսաշրջության կոմիտե
Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ «Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է. Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման…
Այսուհետ դիմակի կրումը որոշ վայրերում պարտադիր չէ. ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը հայտնում է, որ պարետատունը արտակարգ դրության որոշ սահմանափակումներ մեղմացրել է: «Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստինպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին,…
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրում ևս երկու կարևոր փոփոխություններ են կատարվել. Այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի…
Եգիպտոսը զբոսաշրջիկներին պարտավորեցնում է կորոնավիրուս չունենալու մասին փաստաթուղթ ունենալ
El Balad-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի վարչապետ Մուսթաֆա Մադբուլին հրաման է ստորագրել, որի համաձայն՝ երկիր մուտք գործողներն իրենց մոտ պետք է ունենան փաստաթուղթ, որը կվկայի, որ իրենց մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: «Բոլոր ժամանողները՝ ջրային, օդային, թե ցամաքային ճանապարհով, պարտավորվում են ոչ ավելի, քան 72 ժամվա ընթացքում անցնել կորոնավիրուսի թեստ և սահմանին ցույց տալ բացասական արդյունքը»: Սահմանափակումները…












