սամվել տեր-սահակյան
Եվրոպայի առաջնություն․ Գաբրիել Սարգսյանը կիսեց առաջին տեղը
11 տուրերից հետո ավարտին մոտեցավ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում էին նաև շախմատիստներ Հայաստանից։ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը հրաշալի հանդես եկավ ու 11 հնավարից վաստակած 8,5 միավորով առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ։ Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը ու հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն։ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաջող հանդես եկան նաև Սամվել…
Աշխարհի առաջնություն․ Տեր-Սահակյանը միավորը կիսել է Կարլսենի հետ
Վարշավայում ընթացքի մեջ է արագ շախմատի Աշխարհի առաջնությունը, որին նաև մի շարք հայ շախմատիստներ են մասնակցում։ Առաջին մրցումային օրը կայացել է 5 տուր, որոնց արդյունքում հայ շախմատիստների ցանկում լավագույն արդյունքը ցույց է տվել Տիգրան Պետրոսյանը՝ 4 միավորով կիսելով 4-ից 16-րդ տեղերը։ Նշենք, որ ուշագրավ խաղ է գրանցվել առաջնության 2-րդ տուրում․ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը…
Հաղթանակը հեշտ չտրվեց, պայքարը շատ թեժ էր․ Սամվել Տեր-Սահակյան
Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը խոստովանել է՝ իր համար երազանք էր Հայաստանի հավաքականում ընդգրկվելն ու շախմատի 44-րդ Օլիմպիադային մասնակցելը, որը կկայանա այս տարվա օգոստոսի 5-17-ը Մոսկվայում։ Իսկ նման հնարավորություն Սամվել Տեր-Սահակյանը ստացել է կարիերայում առաջին անգամ Հայաստանի չեմպիոնությունը նվաճելու շնորհիվ․ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ շախմատիստի երազանքը Հայաստանի հավաքականում ընգրկվելն ու նման շախմատիստների կողքին խաղալն…
Տեր-Սահակյանը 1,5 միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներից
Հայաստանի տղամարդկանց առաջնությունում տեղի ունեցավ 7-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում Սամվել Տեր-Սահակյանը առավելության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, Հայկ Մարտիրոսյանը միավորը բաժանեց Մամիկոն Ղարիբյանի հետ պարտիայում: Զավեն Անդրիասյանը հաղթանակ տոնեց Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, իսկ Արման Միքայելյանը ուժեղ գտնվեց Արամ Հակոբյանից: 7-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով գլխավորում է…
Շախմատի Հայաստանի առաջնություն․ Տեր-Սահակյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց 80-րդ առաջնության 4-րդ տուրը։ Մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանի հետ։ Հաշտություն կնքեց նաև 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը։ Ոչ-ոքիներ գրանվեցին նաև Արամ Հակոբյան – Շանթ Սարգսյան, Զավեն Անդրիասյան – Մամիկոն Ղարիբյան պարտիաներում։ Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը․ նրա մրցակիցն էր Հովհաննես Գաբուզյանը։ 4-րդ տուրից հետո աղյուսակը 3…
Շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց Ադրբեջանցի գրոսմայստերին միջազգային մրցաշարում
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու Դաբի Մասթերս» հզոր միջազգային մրցաշարը: Մրցաշարին 155 շախմատիստներ են մասնակցում, որոնցից 55 գրոսմայստեր են, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումները: Հայաստանը ներկայացնում են եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը և գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուէլ Պետրոսյանը: Օգոստոսի 3-ին տեղի ունեցան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը, որտեղ…
Շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը Բուդապեշտ Սփրինգսի առաջատարների շարքում է
Հունգարիայում ավարտին է մոտենում Բուդապեշտ Սփրինգս միջազգային մրցաշարը: Մեկնարկային տուրում կրած պարտությունից հետո մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը տոնեց 5 անըդմեջ հաղթանակ և երեկ կայացած 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց: Հաղթանակների շնորհիվ Տեր-Սահակյանը միացավ առաջատարներին և մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 5 այլ շախմատիսների հետ գլխավորում է աղյուսակը: Մրցաշարին մասնակցող Արամ Հակոբյանը առաջատարներին զիջում է կես միավոր:…
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները Բուդապեշտ Սփրինգսի 3-րդ տուրում
Սամվել Տեր-Սահակյանը Բուդապեշտ Սփրինգս մրցաշարի 3-րդ տուրում սևերով առավելության է հասել Տորոկ Սանդորի նկատմամբ, իսկ Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Ռալֆ Ակեսսոնի հետ: Այս տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, որոնք վաստակել են 3-ական միավոր: Տեր-Սահակյանը և Հակոբյանը առաջատարներին զիջում են 1 միավորով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Սերգեյ Մովսեսյանը կրկին հաղթել է.Շախմատի ԵԱ
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 10-րդ տուրը հաղթական է ստացվել՝ Սերգեյ Մովսեսյանի,Շանթ Սարգսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Հրանտ Մելքումյանի համար: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել։ Սերգեյ Մովսեսյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ շախմատիստները հետապնդում են առաջատարներին.Շախմատի ԵԱ
Սերգեյ Մովսեսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակի են հասել տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը: Սամվել Տեր–Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արման Փաշիկյանը պարտություն են կրել: Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր–Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր և կեսական միավոր…
8-րդ տուրում Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են․ Շախմատի ԵԱ
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը հաղթել են իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է։ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը 8-րդ տուրից հետո հավաքել է 6 միավոր և կեսական միավոր է հետ 5 առաջատարներից:…
Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ տուրում հաղթանակ է տարել.Շախմատի ԵԱ
Սկոպյեում կայացել են տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ է տարել, ով մրցել է Շանթ Սարգսյանի հետ: Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր–Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ–ոքի են խաղացել,իսկ Հայկ Մարտիրոսյանն պարտվել է: Սամվել Տեր–Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 3-ական միավոր: Հաղորդում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:
Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով է մեկնարկել Ֆաջրի գավաթի խաղարկությունում
Իրանում մեկնարկել է Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 13 երկրների 126 մասնակիցներ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Յուրի Կուզուբովը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև Հայաստանի 10 պատվիրակ: Երեկ կայացած առաջին մեր մասնակիցներից հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և պատանի շախմատիստ Արեգ Շմավոնյանը: Գրոսմայստերներ Կարոն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Գևորգ…
Սամվել Տեր-Սահակյանը «Վերգանիի Գավաթ» մրցաշարում միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը
Գրոսմայստեր Սամվել-Տեր-Սահակյանը գերազանց հանդես եկավ Իտալիայի միջազգային մրցաշարում: Իտալիայում կայացավ «Վերգանիի Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 42 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին հանրահայտ գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը և Բաադուր Ջոբավան: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Վերգանիի գավաթի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը…














