Սասուն Միքայելյան
Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները
Factor.am-ը գրում է. Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը, նախնական տվյալներով, կստանա 84 մանդատ, որոնք կբաշխվեն համամասնական և ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև: Մինչ այդ, սակայն, ներկայացնենք, թե 13 ընտրատարածքներում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ի՞նչ արդյունքներ են գրանցել: Երևան քաղաքի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող…
Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ
Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ…
Քարոզարշավը կրկին տանում են սևերի և սպիտակների
«Փաստ» օրաթերթը գրում է. Ավելի վաղ սկսված նախընտրական պայքարի համատեքստում քաղաքագետ Գագիկ Համբարյանը պաշտոնական քարոզարշավի այլ մեկնարկ էր ցանկանում տեսնել: Թեև քարոզարշավը նոր է սկսվել, բայց քաղաքագետն իր համար արդեն մի քանի խնդիր է արձանագրել: «Հետևելով քարոզարշավի մեկնարկին, քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների որոշ հայտարարություններին, որոնք նաև քննադատությունների արժանացան, պետք է նախ նշեմ, որ «Քաղաքացիական…
Արցախի ՊԲ խոսնակը հեռացրել է Սասուն Միքայելյանի հայտարարության մասին արված իր գրառումը
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռացրել է Սասուն Միքայելյանի հայտարարության մասին արված իր գրառումը՝ փոխանցում է armtimes.com-ը: Սենոր Հասրաթյանը երեկ անդրադարձել էր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի ելույթին, որտեղ նա նշել էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է…
Սխալ միտք կարող ենք արտահայտել բոլորս
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը, թե տեղի ունեցած հեղափոխությունն առավել կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Հայտնում է 168.am-ը. Նա մասնավորապես ասել է. «Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպում արեց և ինքն էլ ուղղեց իրեն՝ նշելով, որ նկատի է ունեցել՝ համաժողովրդական շարժումը կարևոր էր Արցախի…
Սթափվե՛ք, տղանե՛ր. Վիտալի Բալասանյանը՝ Սասուն Միքայելյանին
«Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում: Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է: Առավել քան զարմանալի ու զայրութ հարուցող է, որ այս օրերին՝ ՀՀ Ազգային ժողովի…






