Սարգիս Ադամյան
Հայաստանի ազգային ընտրանին ևս մեկ կորուստ ունի
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ կորուստ ունի՝ առաջիկա խաղերի համար։ Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան գրառումից։ Նշվում է, որ Ադամյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ,…
Ադամյանը՝ տուրի լավագույնների ցանկում
Բելգիայի առաջնության 31-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Դամյանը «Բրյուգեն» 3-1 հաշվավ հաղթեց «Օստենդեին»։ Ադամյանն այդ խաղում դուբլ ձևակերպեց ու այդ արդյունքի շնորհիվ ընդգրկվել է Բելգիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Նա Ունդավի ու Մերսիերի հետ միասին զբաղեցրել է հարձակման գիծը։
Բելգիայում Ադամյանը 15 րոպեում դուբլ է ձևակերպել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային հավաքականի ու բելգիական «Բրյուգեի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը աչքի է ընկել ակումբում․ հայազգի հարձակվողից 15 րոպե է պահանջվել դուբլի հեղինակ դառնալու համար։ Ադամյանը Բելգիայի առաջնության 31-րդ տուրի «Օստենդե» – «Բրյուգե» խաղում նախ գոլ է հեղինակել 17-րդ, իսկ հետո 32-րդ րոպեներին։ Նշենք, որ սրանք Ադամյանի արդեն 3-րդ ու 4-րդ գոլերն էին «Բրյուգեի» կազմում։ Հավելենք, որ…
Ադամյանը փոխեց ակումբը․ նա հանդես կգա Բելգիայի չեմպիոնի կազմում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Բելգիական «Բրյուգե»։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Բելգիայի չեմպիոնն Ադամյանին վարձակալել է կես տարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Հավելենք, որ «Բրյուգեի» գլխավոր մարզիչը Ալֆրեդ Շրյոդերն է, ում գլխավորությամբ Ադամյանը խաղացել է «Հոֆենհայմում»։ Նշենք նաև, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են…
Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսին կլինի նաև Սարգիս Ադամյանը
Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանը հյուրընկալվելու է Գերմանիային։ Հանդիպումը կայանալու է Շտուտգարտում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին։ Դրան Կապառոսի հետ միասին ներկա կլինի նաև ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը։ Մամուլի ասուլիսը հրապարակվելում է ՀՖՖ-ի սոցցանցային էջերում։ Գերմանիայի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին։
Ամուսնացել է Սարգիս Ադամյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգայինն հավաքականի ու «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, ըստ ամենայնի, ամուսնացել է։ Այս մասին կարելի է ենթադրել՝ Ադամյանի Intagram-ի էջում հրապարակված վերջին լուսանկարից։ Ադամյանի զուգընկերուրին Մոդել Աննա Ուիլկենն է, ով իր էջում նույնպես լուսանկար է հրապարկել իրենց պսակադրությունից
Ադամյանը ընդգրկվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը ընդգրկվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Այդ տուրում «Հոֆենհայմը» մրցել է «Հերտայի» հետ։ Ադամյանի ակումբը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, որոնցից մեկի հեղինակը հենց Ադամյանն է։ Խորհրդանշական հավաքականի կազմը հրապարակվել է Բունդեսլիգայի Instagram-ի էջում։ https://www.instagram.com/p/CPTGuDyIDm8/?utm_source=ig_embed&ig_rid=7bb33de9-686f-4674-8bd4-aaf2129eb875
Լիխտենշտեյնի դեմ խաղում մեր հավաքականում ամենաշատը վազել է Ադամյանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել, որի կենտրոնում մեր ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն է։ Պարզվում է, որ մարտի 25-ին Լիխտենշտեյնի դեմ կայացած խաղում Հայաստանի հավաքականում ամենաշատը վազել է հենց Ադամյանը՝ 10284 մետր։ Նշվում է, որ երկրորդն Անդրե Չալըշըրն է՝ 10175 մետրով, իսկ երրորդը՝ Կամո Հովհաննիսյանը՝ 10036 մետրով: ՀՖՖ-ն նշել է,…
Հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ…
Սարգիս Ադամյանը երկարաձգել է Հոֆենհայմի հետ պայմանագիրը
«Հոֆենհայմը» տեսանյութ է հրապարակել Twitter-ում: Ակումբը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկարաձգել է «Հոֆենհայմի» հետ գործող պայմանագիրը: 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: ««Հոֆենհայմում» բոլոր առումներով լավ եմ զգում ինձ: Շատ եմ գնահատում այն, որ այստեղ մարդիկ գնահատում են ինձ և տվեցին Բունդեսլիգայում խաղալու հնարավորություն՝ չնայած նրան,…
Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները գերմանական ակումբի կազմում։ «Հոֆենհայմը» Facebook-ի էջում լուսանկարներ է հրապարակել Ադամյանի մարզումներից ու կից գրառում կատարել։ «Տեսե՛ք, թե ով է վերադարձել աշխատանքի»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/TSGHoffenheim.en/posts/2631045780498200
Սարգիս Ադամյանը լուսանկար է հրապարակել Միկոնոս կղզուց
«Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որն արված է Միկոնոս կղզում։ 27-ամյա Ֆուտբոլիստը հանգստանում է Հունաստանում։ View this post on Instagram Mykonos🇬🇷 A post shared by Sargis Adamyan (@sargis_adamyan) on Jul 13, 2020 at 9:21am PDT Վնասվածքի պատճառով Ադամյանը բաց է թողել մրցաշրջանի վերջին հատվածը:
Ադամյանը կարող է բաց թողնել Հոֆենհայմի գալիք հանդիպումը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է բաց թողնել մայիսի 26-ին նշանակված Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Հոֆենհայմ» – «Հերտա» հանդիպումը։ Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ Ադամյանը կոճի վնասվածք էր ստացել փետրվարին։
Սարգիս Ադամյանը Հոֆենհայմի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստն է
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք գերմանակաn ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Ակումբը շնորհավորել է հայ ֆուտբոլիստին այ տիտղոսը նվաճելու համար։ Glückwunsch, Sargis! 🙌🏽 Die Nummer 2️⃣3️⃣ ist Euer Spieler des Monats Januar! Sargis bekommt anscheinend nicht genug von #Hoffi… 😉#TSG #Adamyan #SpielerDesMonats 🌐 https://t.co/ypKrAL4Lf1…













