Բելգիայում Ադամյանը 15 րոպեում դուբլ է ձևակերպել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամենադիտվածներ

Հայաստանի ազգային հավաքականի ու բելգիական «Բրյուգեի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը աչքի է ընկել ակումբում․ հայազգի հարձակվողից 15 րոպե է պահանջվել դուբլի հեղինակ դառնալու համար։

Ադամյանը Բելգիայի առաջնության 31-րդ տուրի «Օստենդե» – «Բրյուգե» խաղում նախ գոլ է հեղինակել 17-րդ, իսկ հետո 32-րդ րոպեներին։

Նշենք, որ սրանք Ադամյանի արդեն 3-րդ ու 4-րդ գոլերն էին «Բրյուգեի» կազմում։

Հավելենք, որ «Բրյուգեն» այս պահին 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում ու առաջատար «Ռոյալ Յունիոնից» հետ է 7 միավորով։

Ամենաթարմ