fbpx
Սպորտ

Սարգիս Ադամյանը պաշտոնապես Քյոլն-ի ֆուտբոլիստ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ադամյանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:

«Շատ ուրախ եմ այս ակումբին միանալու համար: Որոշեցի միանալ «Քյոլն»-ին, քանի որ այն հրաշալի ակումբ է, յուրօրինակ երկրպագուներով և քաղաքն էլ շատ եմ սիրում»,- ասել է Ադամյանը:

Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի կազմում հանդես կգա 23 համարի մարզաշապիկով:

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում «Քյոլն»-ը զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը և կմասնակցի Կոնֆենցիաների լիգայի խաղարկությանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ