Ադամյանը փոխեց ակումբը․ նա հանդես կգա Բելգիայի չեմպիոնի կազմում

Հրապարակող՝

Սարգիս Ադամյանը՝ Հոֆենհայմ – Բորուսիա խաղի լավագույն խաղացող

Ամենադիտվածներ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Բելգիական «Բրյուգե»։

Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բելգիայի չեմպիոնն Ադամյանին վարձակալել է կես տարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։

Հավելենք, որ «Բրյուգեի» գլխավոր մարզիչը Ալֆրեդ Շրյոդերն է, ում գլխավորությամբ Ադամյանը խաղացել է «Հոֆենհայմում»։

Նշենք նաև, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են հենց «Հոֆենհայմին»։

Ամենաթարմ