ՍԴ դատավոր

  • ԱԺ-ում ընտրեցին ՍԴ դատավորներ

    ԱԺ-ում ընտրեցին ՍԴ դատավորներ

    Սեդա Սաֆարյանն ընտրվեց ՍԴ դատավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 65-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 65, դեմ 0: Հովակիմ Հովակիմյանն ընտրվեց ՍԴ դատավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 65-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 65, դեմ 0:

  • Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել

    Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել

    Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ ընդմիջել են նիստը։ «Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- նշել է Էդգար Շաթիրյանը։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք…

  • Խունդկարյանը, Շաթիրյանն ու Վաղարշյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

    Խունդկարյանը, Շաթիրյանն ու Վաղարշյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

    ՀՀ ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացավ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։ Քվերակության արդյունքներով՝ 3 թեկնածուները՝ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտրվեցին ՍԴ դատավորներ ու իրենց պաշտոնը կստանձնեն ԱԺ-ում երդում տալու պահից։ Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները։ Խունդկարյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ են արտահայտվել 2-ը,…

  • Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը

    Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը

    Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը: Այս մասին տեղեկականում ենք կառավարության կայքէջից: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում…

  • ԱԺ նախագահի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

    ԱԺ նախագահի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

    ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

  • Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավոր նման է, որ Ալիևի որդուն առաջադրեն ԳՇ պետ

    Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավոր նման է, որ Ալիևի որդուն առաջադրեն ԳՇ պետ

    Հայ հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ Վահրամ Ավետիսյանին չի ճանաչում, երբեք չի շփվել ու չի էլ տեսել։ «Կարող ա ամենաընտիր իրավաբանն է ու ամենասկզբունքային մարդը։ Կարող ա։ Բայց։ Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավորի տեղի համար նման է, ասում եմ՝ նման է, ոչ թե նույնը,…

  • Գիտեն, որ իրենց ստեղծած համակարգով արդարադատության հասնելն անհնար է․ Արսեն Խառատյան

    Գիտեն, որ իրենց ստեղծած համակարգով արդարադատության հասնելն անհնար է․ Արսեն Խառատյան

    Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Դժվար է պատկերացնել Հայաստանի դատական համակարգի ավելի լավ գնահատական, քան երկրի բարձրագույն դատական մարմնի` Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամների վարքագիծը: Այսպես, 10-ամյակներով ՍԴ դատավոր հանդիսացած թոշակի ուղարկվող անձինք, իրենց վերաբերյալ կայացված որոշումը ուզում են վիճարկել ոչ թե Հայաստանի դատական ատյաններում, այլ` Եվրոպական դատարանում: Ինչո՞ւ, որովհետև շատ լավ գիտեն…

  • Բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար․ Գյուլումյան

    Բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար․ Գյուլումյան

    Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ երեկ խորհրդարանի կողմից ընդունված նախագծին։ Նա նշեց, որ կարող են վիճարկել հարցը ու, երբ սպառեն վարչական դատավարության կարգով ներպետական միջոցները, կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գյուլումյանի խոսքով՝ պաշտոնավարումը ինքնապատակ չէ։ «Ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և…

  • Ավինյանը ՍԴ դատավորներին առաջարկեց ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու նախագծին

    Ավինյանը ՍԴ դատավորներին առաջարկեց ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու նախագծին

    ՍԴ դատավորներին առաջարկում եմ ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու վերաբերյալ նախագծին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ անդամները այնքան էլ խանդավառված չեն այդ օրինագծով, անգամ հայտարարում են, որ իրենց համար դա վիրավորական է: Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելու…

  • Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ Սահմանադրական դատարանի մասին

    Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ Սահմանադրական դատարանի մասին

    Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար Shantnews.am-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։ Դատական օրենսգրքի փաթեթը մշակելիս Կառավարությունը գործել է համակողմանի. Վենետիկի հանձնաժողով – Պարո՛ն Բուքիքիո, խնդրում ենք պարզաբանել ՀՀ…

  • Եթե տրամաբանությամբ նայենք, դատավորը թոշակի գնալուց ստանում է որոշակի վարձատրություն. Բադասյան

    Եթե տրամաբանությամբ նայենք, դատավորը թոշակի գնալուց ստանում է որոշակի վարձատրություն. Բադասյան

    Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ խոսել է այն նախագծի մասին, որը ենթադրում է՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը, երբ հրաժարական տա, անկախ նրա տարիքից, կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը: «Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել…

  • ՍԴ դատավոր և անդամ տարանջատումը մտացածին է. Արփինե Հովհաննիսյան

    ՍԴ դատավոր և անդամ տարանջատումը մտացածին է. Արփինե Հովհաննիսյան

    ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին: Իր գրառման մեջ նա մասնավորապես գրել է. «Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է` 1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու…

  • ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին

    ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին

    Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը որն ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներին և ՍԴ դատավոր Արման Դիլանյանին ներկայացնում ենք ամբողջությամբ: «Մեծարգո տիկնայք և պարոնայք Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (հետայսու՝ Դատարան) ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են…

  • Ես ողջունում եմ, որ նամակը բոլոր մարմիններին է ուղարկել Վահե Գրիգորյանը և լայն քննարկում հրավիրել. Արարատ Միրզոյան

    Ես ողջունում եմ, որ նամակը բոլոր մարմիններին է ուղարկել Վահե Գրիգորյանը և լայն քննարկում հրավիրել. Արարատ Միրզոյան

    Հունիսի 28-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: «Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ կա, առիթ կա: Իսկապես անորոշություն կա: Չեմ վարանի ասել, որ նույնիսկ ճգնաժամի մասին կարելի է խոսել: Պետք է հասկանանք, որ խոսում ենք…

  • Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնարին է. ՍԴ

    Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնարին է. ՍԴ

    ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի…