fbpx
Իրավական

Ես ողջունում եմ, որ նամակը բոլոր մարմիններին է ուղարկել Վահե Գրիգորյանը և լայն քննարկում հրավիրել. Արարատ Միրզոյան

Հունիսի 28-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը:

«Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ կա, առիթ կա: Իսկապես անորոշություն կա: Չեմ վարանի ասել, որ նույնիսկ ճգնաժամի մասին կարելի է խոսել: Պետք է հասկանանք, որ խոսում ենք շատ կարևոր բանի մասին, խոսում ենք ՀՀ իրավական համակարգի մասին: Ես ողջունում եմ, որ այն բոլոր մարմիններին է ուղարկել Վահե Գրիգորյանը և լայն քննարկում հրավիրել»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ նման ճգնաժամերից ժողովուրդները դուրս են գալիս լայն քննարկումների ճանապարհով.

«Կանխելով գուցե որոշ հարցեր` պետք է ասեմ, որ մի կողմից ասում են, որ Վահե Գրիգորյանն անում է Սահմանադրության չափազանց տառացի մեկնաբանություն, և պետք է կարևորել օրենքի ոգին, ոչ թե տառը: Մյուս կողմից էլ, եթե դիտարկենք, որ այս հիմնավորումը տեղին է, պետք է, այնուամենայնիվ, ընդունենք, որ կա հասարակության անվստահություն ՍԴ-ի նկատմամբ և դա նոր չէ և դա հեղափոխությունից հետո չի: Դա եղել է տասնամյակներ շարունակ: Եվ մարդիկ հարցեր են բարձրացնում Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ