Սինձո Աբե

  • Աբեի կառավարության գլխավոր քարտուղարը կմիանա վարչապետի պաշտոնի համար պայքարին

    Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հրաժարականի որոշման մասին հայտնի դառնալուց հետո իշխող Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ներսում սրվել է նախընտրական պայքարը։ Նախօրեին սկսվել էին շրջանառվել մի քանի հնարավոր թեկնածուների անուններ։ Այժմ էլ շրջանառության մեջ է դրվել Աբեի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգայի անունը։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Սուգան երկար ժամանակ առանցքային…

  • Հայտնի է, թե երբ կընտրվի Ճապոնիայի նոր վարչապետը

    Ինչպես հայտնի էր դարձել՝ Ճապոնիայի Սինձո Աբեն հրաժարական է տալու՝ առողջական խնդիրների պատճառով։ Kyodo-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նոր վարչապետին կընտրի սեպտեմբերի կեսերին։ Ի դեպ, Աբեն չի հայտնել, թե ով է հաջորդելու իրեն։ Նշվում է, որ որպես վարչապետի թեկնածու են դիտարկվում Ճապոնիայի ՊՆ նախկին ղեկավար Սիգերու Իսիբան, ԱԳ նախկին նախարար Ֆումիո Կիսիդան, նախարարների կաբինետի…

  • Սինձո Աբեն հեռանում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնից

    Սինձո Աբեն հեռանում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնից

    Գրեթե 8 տարի Ճապոնիայի կառավարության ղեկավարի դերը ստանձնած, վարչապետ Սինձո Աբեն որոշել է հեռանալ պաշտոնից։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Նշվում է, որ Աբեն հեռանում է առողջական խնդիրների պատճառով, որը կապված է նրա հաստ աղիքի հետ։ Վերջերս նրան հաճախակի են նկատել հիվանդանոց այցելելիս Ըստ աղբյուրի՝ վարչապետը ափսոսանք է հայտնել, որ իր կառավարման շրջանում…

  • Աբեն երդվել է, որ Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների

    Աբեն երդվել է, որ Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների

    Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների։ TASS-ի հաղորդմամբ՝ Աբեն այս մասին ասել է կապիտուլյացիայի 75-ամյակին։ Աբեն նշել է, որ իրենք շարունակելու են հավատարին մնալ երդմանը և չեն մասնակցելու պատերազմների։ Վարչապետի խոսքով՝ Ճապոնիան շարուկանում է համագործակցել միջազգային հանրության հետ, ու այդպիսով՝ լուծել ամենատարբեր խնդիրներ։

  • Ճապոնիան ակնկալում է օլիմպիական խաղերն անցկացնել հանդիսականներով․ Սինձո Աբե

    Ճապոնիան ակնկալում է օլիմպիական խաղերն անցկացնել հանդիսականներով․ Սինձո Աբե

    Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նշել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար առաջնահերթություն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն ու այն կիրառելով վարակի արդյունավետ բուժումը։ Վարչապետի կարծիքով՝ այդ հարցում միայն Ճապոնիայի վերականգնումը հերիք չէ, քանի որ խաղերին ու դրա շրջանակներում անցկացվող միջոցառումներին մասնակցելու են ամբողջ աշխարհից։ «Ճապոնիայի կառավարությունն ակնկալում է օլիմպիական խաղերն անցկացնել հանդիսականների ներկայությամբ», –…

  • Դժվար է կանխագուշակել, թե ինչ իրավիճակ կստեղծվի առաջիկայում․ Բախ

    Դժվար է կանխագուշակել, թե ինչ իրավիճակ կստեղծվի առաջիկայում․ Բախ

    ՄՕԿ- ի նախագահ Թոմաս Բախը մարտի 18-ին կրկին տեսակոնֆերանս է անցկացրել։ Քննարկվել են առաջիկա օլիմպիական խաղերի անցկացմանն առնչվող հարցեր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիր է և այն պահանջում է զգուշավոր ու միասնական մոտեցում: Նա իր գոհունակությունն է հայտնել օլիմպիական հանրությանը՝ համերաշխություն դրսևորելու համար: Բախը նշել է, որ դժվար է…

  • Ճապոնիայում կորոնավիրուսը կանխարգելելու համար փակվում են դպրոցները

    Ճապոնիայում կորոնավիրուսը կանխարգելելու համար փակվում են դպրոցները

    Փետրվարի 27-ին  NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է, որ երկրում ժամանակավորապես փակվեն բոլոր դպրոցները, ըստ վարչապետի, դա կնպաստի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։ Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի և Օսակա արևմտյան քաղաքի իշխանությունները արդեն հայտարարել են անհատական կարգով դպրոցները փակելու մասին։ Նշենք, որ դպրոցները կփակվեն մարտի 2-ից և կվերաբացվեն  մինչև գարնանային արձակուրդների…

  • Ճապոնիայի վարչապետը երկրի կառավարությունը ղեկավարում է 2887 օր

    Ճապոնիայի վարչապետը երկրի կառավարությունը ղեկավարում է 2887 օր

    Ճապոնիայի վարչապետի Սինձո Աբեն այդ պաշտոնում գտնվելու տևողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում։ Նա երկրի կառավարությունը ղեկավարում է արդեն 2887 օր: Նոյեմբերի 20-ի առավոտյան վարչապետը մամուլի ասուլիսի ժամանկ ամփոփել է այդ պաշտոնում իր գործունեության արդյունքները: Աբեն զբաղեցնելու է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք է տալիս երկրի կառավարությունը գլխավորել մինչև…

  • Ճապոնիայի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

    Ճապոնիայի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

    Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը: Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո և հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչև 10 տոկոս բարձրացնելուց առաջ: Եթե անցյալ տարվա…

  • Ճապոնիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են

    Ճապոնիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են

    Երկուշաբթի հրապարակված վերջնական արդյունքների համաձայն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան հաղթել է երկրի խորհրդարանի Խորհրդականների վերին պալատի ընտրություններում, սակայն չի կարողացել ստանալ տեղերի 2/3-ը, որոնք անհրաժեշտ են Սահմանադրության վերանայման համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և Կոմեյտո կուսակցության կոալիցիան Խորհրդականների պալատում ընդհանուր առմամբ ստացել է 141 տեղ, իսկ ընդդիմությունն ու…

  • Օլիմպիական խաղերը միավորում են աշխարհը․ Թոմաս Բախ

    Օլիմպիական խաղերը միավորում են աշխարհը․ Թոմաս Բախ

    Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հրավերով Օսակայում G20-ի գագաթնաժողովում ելույթ է ունեցել համաշխարհային առաջնորդների առջև: «Մեկ տարի անց ամբողջ աշխարհը կհետևի Օլիմպիական խաղերին՝ միակ իրադարձությունը, որը միավորում է ամբողջ աշխարհը: Տոկիոյում ելույթ են ունենալու 206 ազգային օլիմպիական կոմիտեների և ՄՕԿ-ի փախստականների հավաքականի մարզիկները: Նրանք մրցում են միմյանց հետ, սակայն խաղաղ…

  • Թրամփն ու Աբեն հաստատել են անվտանգության գծով դաշինքի ամրությունը

    Թրամփն ու Աբեն հաստատել են անվտանգության գծով դաշինքի ամրությունը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են, որ երկու երկրների միջև անվտանգության գծով դաշինքն ավելի ամուր է, ինչպես երբեք, ասել է Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Թրամփը և Աբեն չեն քննարկել դաշինքի պայմանների վերանայման հնարավորությունը, լրագրողներին տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յուսիտոշի Նիսիմուրան այն բանից…

  • Վերադարձել եմ արտակարգ հաջող ուղևորությունից․ Թրամփը Ճապոնիա այցի մասին

    Վերադարձել եմ արտակարգ հաջող ուղևորությունից․ Թրամփը Ճապոնիա այցի մասին

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել է, որ մայիսի 28-ին ավարտված իր այցը Ճապոնիա արտակարգ հաջող է եղել: «Վերադարձել եմ Ճապոնիա կատարած արտակարգ հաջող ուղևորությունից: Զգալի առաջընթաց է ձեռք բերվել բազմաթիվ հարցերի շուրջ: Մեծ երկիր՝ հիանալի առաջնորդ Սինձո Աբեով», – ասել է Թրամփը:

  • Ճապոնիայում օրենք է ընդունվել անվճար մանկապարտեզների վերաբերյալ

    Ճապոնիայում օրենք է ընդունվել անվճար մանկապարտեզների վերաբերյալ

    Մայիսի 10-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել անվճար մանկապարտեզների մասին, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հոկտեմբերին: Ապրիլին այս փաստաթուղթը հաստատվել էր նաև ստորին պալատում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Նոր օրենքի համաձայն, մանկապարտեզներ հաճախումն անվճար կդառնա 3-ից մինչև 5 տարեկան բոլոր երեխաների համար: Վերին պալատը մայիսի 10-ին նաև ընդունել է օրենք,…

  • Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով Ճապոնիայի վարչապետ իր վերընտրվելը

    Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով Ճապոնիայի վարչապետ իր վերընտրվելը

    Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի պաշտոնում իր վերընտրվելը, որը դառնում է կառավարության ղեկավար: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում փետրվարի 28-ին կայացած քննարկումների ժամանակ: Աբեի ներկայիս լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբերին: «Մեր կուսակցության գործերը մենք կքննարկենք ԼԴԿ-ի ներսում,-հայտարարել է վարչապետը ընդդիմությունը ներկայացնող…