Սիսիան
ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի. Հայտարարություն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ ՀՀ ՊԵԿ նախագահի N 797-L հրամանով սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետևյալ հասցեներով կետերի գործունեությունը. 1. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24, 2.…
Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել. Փրկարարները սահմանազատել են տարածքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ: Փրկարարները սահմանազատել…
Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։ Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի…
Այսօր Ապրիլյանի հերոս Սեդրակ Ասրյանի ծննդյան օրն է
Սեդրակ Սերգեյի Ասրյանը ծնվել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղում՝ 1972 թվականի մայիսի 31-ին։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո սովորել է Սիսիանի պրոֆտեխուսումնարանում և Սիսիանի ավտոդպրոցում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին, 1994 թվականին Հորադիզի մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է և դարձել երկրորդ կարգի հաշմանդամ: Պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով։ 2016 թվականին՝…
Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում․ ԱԱՏՄ
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին։ Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքներն ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր շարունակել են Սյունիքի մարզում։ «Դիտարկումներն ընդգրկում են ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական հաստատություններ, գեղեցկության կենտրոններ, արտադրություններ և այլն։ Այսօրվա…
Հացավանում կարմիրգրքյան կենդանիները պահվում են օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է գործունեություն ծավալել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ ճակատագրով։ Հիմնադրամը ահազանգեր է ստանում բազմաթիվ քաղաքացիներից: Ավելի մանրամասն կարող եք տեսնել տեսանյությում: https://www.facebook.com/fpwc.arm/videos/273114757467505/
Հրդեհ Սիսիան քաղաքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հայտնում է, որ հունիսի 24-ին, ժամը 09:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:23-ին, մարվել՝ 09:31-ին: Այրվել են տանիքի փայտյա…
Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 68 տնտեսվարողի գործունեությունը
Հիմք ընդունելով մայիսի 19-21-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ ՀՀ պարետը որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը։ 1) «Օստ-Շին» ՍՊԸ, ք. Երևան, Դավիթ Անհաղթ 17 (բարձրահարկ շենքի շինարարություն). 2) «Պրոֆմոնտ» ՍՊԸ, ք. Երևան, Դավիթ Անհաղթ 17 (բարձրահարկ շենքի շինարարություն). 3) Ա/Ձ «Վլադիկ Բուդաղյան», ք. Երևան, Ավետիսյան 80/1. 4)…
Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 45 տնտեսվարողի գործունեությունը
Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով մայիսի 11-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա, որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Ավամ Գրուպ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, Վերին Պտղնի Նորավան թաղամասի 1-ին փողոց 4. 2) «Եղիազարյան Ռուբեն Ռազմիկի» Ա/Ձ, Կոտայիք մարզ, Արզնու խճուղի 6. 3) «Ալբերտ Պետրոսյան» Ա/Ձ, ք.…
Պարետի որոշմամբ 24 ժամով կարգելվի 26 տնտեսվարողների գործունեությունը
Պարետը 24 ժամով արգելել է 26 տնտնեսվարողների գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից ։ Խոսքը վերաբերում է հետևյալ տնտեսվարողներին. 1) «Արարատբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Պուշկինի 19. 2) «Արդշինբանկ» ՓԲԸ, ք. Երևան, Պուշկինի 21/1. 3) «Յունիբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Սայաթ-Նովա 1: 4) «Աննա Գալոյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 56. 5) «Նուշիկ Սիմոնյան» Ա/Ձ, ք. Երևան,…
Պարետի որոշմամբ 24 ժամով կարգելվի 90 տնտեսվարողների գործունեությունը
Հիմնվելով 2020 թվականի մայիսի 5-ին, 6-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշել է 24 ժամով արգելել https://www.gov.am/files/docs/4045.pdf հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Ալեքսանդր Օհանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ազատության պող. 8/63. 2) «Անդրանիկ Մալխասյան» Ա/Ձ, ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 5/6. 3) «Արամ Շուշանյան»…
Պարետի որոշմամբ 6 ժամով կփակվեն սուպերմարկետներ Երևանում և մարզերում
«Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից մի շարք սուպերպարկետներում 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ Պարետը որոշել է վեց ժամով արգելել մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։ Տնտեսվարողների ցանկը՝ 1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12…
Ավելի լավ կլիներ, որ սխալները ինչպիսիք էին օրինակ Օսիպյանի ու Վանեցյանի նշանակումը, ընդուներ. Գարեգին Միսկարյան
ՔՈ կուսակցության անդամ Գարեգին Միսակարյանը Facebook-ում գրել է. «Նիկոլը կռիվ ունի մեխակների հետ, իսկ վարդերի հետ համերաշխ է։ Եթե լուրջ, Նիկոլի Սիսիանի ելույթը վատը չէր։ Լավ ելույթ էր, բայց ավելի լավ կլիներ, որ սխալները ինչպիսիք էին օրինակ Օսիպյանի ու Վանեցյանի նշանակումը, նույն ձևով, պարզ ճակատով, գլուխը բարձր ընդուներ, ու ինչպես Մեխակի դեպքում, ասեր թե ինչ…
Մարտի 11-ի քարոզարշավի ժամանակացույց. Նիկոլ Փաշինայան
Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է։ «Սիրելի հայրենակիցներ, մարտի 11-ին մեր հանդիպումների ժամանակացույցը հետեւյալն է։ 11:00 Գորիս համայնքում հանրահավաք (համայնքապետարանի դիմացի հրապարակ) 12:10 Տաթև համայնքում հանրահավաք՝ Շինուհայր բնակավայր, դպրոցի հարակից տարածք 13:20 Սիսիան համայնքում հանրահավաք (կենտրոնական հրապարակ) 15:30 Գորայք համայնքում հանդիպում (Գորայք բնակավայր, աղբյուրի մոտ) Սիրով հրավիրում եմ բոլորիդ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2578053562515023?__xts__[0]=68.ARD9EYPcsZH0E5Lrp0WPpduDyge6uHUmx_rjLhS2VRmRaLK_5OJQntgCh23yIuQicAzO47zhqtRwaRYFW-9CBSBp4alPuZJdpXIPUMm-HX_2DLI2GPneI39hW_8laEHuLVm-njyKPYtDdIbBJ2qW9V0PKuKQvpZimMnTn58VbPy9Ka5vrc2pOL1FH3uqr4m0Yh8MYjH8omgUAuBAlNpTryB99RIcAugv_s6cP_EeST3tGYtWKke2ort1VLhG-urlw21SokNWlX8LcThyyVGDa6Pct2tuSBGOsiuYy00aCnzPGI6WeQESDgUkyErBlWeho4Em2h2VGM2B-oKVzpjcZkmr&__tn__=-R
Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է…