Սիրիա
Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ: Այդ մասին հայտարարել է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն: «Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն է մնում»,- ասել…
Սիրիա է ուղարկվել շուրջ 100 տոննա սննդամթերք
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ, հայտնում են ԱԻՆ-ից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում մասնավորապես նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է հանդիսանում Հայաստանում…
Սուդանի նախագահն այցելել է Դամասկոս
Սուդանի նախագահ Օմար Բաշիրը երեկ այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Ըստ Aztagdaily-ի` նա հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Սուդանի նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան հնարավորինս շուտ կվերստանձնի տարածաշրջանում իր դերակատարությունը: Բաշիրը վերահաստատել է, որ Սուդանը կանգնած է Սիրիայի…
Սիրիայում զինվորականները գտել են գրոհայինների թաքցրած զինամթերքը
Սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումներն ահաբեկիչներից ազատագրված Դարա նահանգում շրջայցի ընթացքում հայտնաբերել են թմրանյութերով և զենքերով երկու պահեստ։ Զինամթերքը, այդ թվում իսրայելական հրթեռներ, պահվել են Նավա քաղաքից ոչ հեռու։ News.ru-ն գրում է, որ հայտնաբերվել են փամփուշտներ, գնդացիրներ, ատրճանակներ, ականանետեր և այլն։
Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում
Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում, պատմել է նախագծի ճարտարագետ Այմադ Ալին: «Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծումից տուժած 300 ավելի ավելի շենք, իսկ դա շուրջ հազար բնակարան է: Նաև այդ շրջանում մենք կառուցում ենք 110 նոր շենք, այստեղ կլինի հինգ հազար բնակարան», – նշել է…
Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը:Այս մասին հայտնում է «Սանա» գործակալությունը: Նշվում է, որ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում Հայաստանի և Վենեսուելայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը, զրույց է ունեցել դեսպանների հետ, նրանց հաջողություն մաղթել իրենց առաքելությունը իրակակացնելու հարցում: Դեսպանների ընդունելությունը կազմակերպվել է ընդունված արարողակարգերին համապատասխան:
Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու շուրջ քայլերը. Լավրով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։ «Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,–ասել է նա,–Նշվել է, որ, չնայած մեր…
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգված են Իդլիբում հրադադարի խախտումներով
Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայի վերաբերյալ Աստանայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Իդլիբում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Մտահոգություն են հայտնել ռազմական գործողությունների դադարեցման շարունակական խախտումների կապակցությամբ և հայտարարել, որ որպես ռեժիմի երաշխավոր երկրներ կգործադրեն այն ջանքերը, որոնք կպահպանվեն հանգիստ վիճակը», – մեջբերում է ТАСС- ը հայտարարության տեքստը: Աստանայի գործընթացի երաշխավորող երկրները նաև նշել…









