սոնա ղազարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը, Ծովինար Վարդանյանը, Լուսինե Բադալյանը և Արմեն Փամբուխչյանը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ են առաջարկել, որը նախատեսում է նոր հոդվածով լրացում կատարել՝ հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին: Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է հետևյալը. «Օրենքի նախագծի ընդունման առաջնային նպատակը Սահմանադրության 16-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում կյանքի…
Գրող, թարգմանիչ Վաչագան սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՉԵՄ ՆԵՐՈՒՄ Խնդրում եմ կարդալ «Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,-…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ…
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային վեհաժողովի 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 13-17-ը Դելմոն (Շվեցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի…
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր չեմ համարում։ Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե եթե ֆերսմաժորային իրադարձություններ չլինեն, հաջորդ տարի ընտրություններ են լինելու, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը: Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը ձևավորվել է ՀՀ 80 տոկոս քաղաքացիների քվեի միջոցով և այն ամբողջությամբ լեգիտիմ է: «Ընտրությունները երբևէ չեն շահարկվել որևէ քաղաքական միավորի կողմից|: Եվ առհասարակ…
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Գոռ Գևորգյանը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Անուշ Բեղլոյանը նշել է, որ Վիետնամը մեր երկրի համար…
ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությունը մայիսի 29-ից հունիսի 1-ը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի արտագնա նստաշրջանին, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի աշխատանքներին: Վերջիններիս մասին հունիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նարեկ…
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում: Այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի…
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Լևոն Ենգիբարյանը, Կորյուն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը և Նարինե Խաչատուրյանը մայիսի 2-ին հանդիպել են «Դեպի արժանիքահեն հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ արժանիքային համակարգի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոնալդ Վեյսին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ: Ռոնալդ Վեյսը պատգամավորներին ներկայացրել է ԱՄՆ արժանիքային…
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ֆլեշմոբ են նախաձեռնել։ Պատգամավորներն արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը:
Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։ Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական…
«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած ավագանու մի քանի անդամների լիազորությունները, ԿԸՀ որոշմամբ, այսօր դադարեցվել են: Ավագանու արդեն նախկին անդամները այժմ ԱԺ պատգամավորներ են: Ավագանու մադատը վայր են դնում. Արուսյակ Ջուլհակյանը Սոնա Ղազարյանը Ալեքսանդր Ավետիսյանը Գայանե Աբրահամյանը Նարեկ Զեյնալյանը Արթուր Դավթյանը Նարինե Խաչատուրյանը: