սոցիալիստներ
Ֆրանսիայի մունիցիպալ ընտրություններ. քաղաքականության միջանկյալ բարոմետր
Ֆրանսիայի մունիցիպալ ընտրությունները հանդիսանում են կուսակցությունների ուժի հիմնական ցուցիչ՝ նախագահական մրցավազքից մեկ տարի առաջ, որտեղ նշանակալի ձեռքբերումներ են գրանցել ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուժերը:
Ադրբեջանում պաշտոնատար անձանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել. Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միություն
Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացումների վերաբերյալ Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը հայտարարություն է հրապարակել: «Մենք անհանգստացած ենք ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» նախագահի տեղակալ Ֆուադ Ղահրմանլիի նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներով։ Պարոն Ղահրմանլիին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից հեղաշրջում նախապատրաստելու անհիմն մեղադրանքով, իսկ…
Գուայդոն աջակցություն է ակնկալում Իսպանիայից
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մեկնաբանել է Իսպանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նրա խոսքերով` Իսպանիայում կայացած ընտրությունները «ժողովրդավարության հաղթանակ» են դարձել։ Գուայդոն նաև հույս է հայտնել, որ իսպանական իշխանությունները կօգնեն հաղթահարել ճգնաժամը Վենեսուելայում: Նա ընդգծել է, որ Վենեսուելան և Իսպանիան միավորվել են «պատմական եղբայրության» միջոցով: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը հաղթել է…
Սոցիալիստները հաղթել են Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում
Իսպանիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը քվեաթերթիկների 99․99 տոկոսի հաշվարկի արդյունքում ստացված տվյալներով հաղթում է երեկ անցկացված արտահերթ համընդհանուր ընտրություններում։ Այսպիսով՝ նրանք 123 տեղ կստանան 350 տեղանոց ստորին պալատում՝ Պատգամավորների կոնգրեսում։ Նրանց հաջորդում է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 66 տեղ։ Սանչեսի խոսքով՝ ընտրությունները ցույց…
Մոլդովայի խորհրդարանի ընտրություններում առաջատարը սոցիալիստներն են
Մոլդովայի խորհրդարանի ընտրություններում կուսակցական ցուցակներով առաջատարը սոցիալիստներն են, որոնք հավաքել են ձայների 31, 75 տոկոսը, վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո: ACUM դաշինքը հավաքել է ձայների 25,26 տոկոսը, ներկայում իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24,48 տոկոսը, «Շոռ» կուսակցությունը՝ 8,55 տոկոսը: Մնացած քաղաքական միավորումները չեն կարողացել հաղթահարել վեցտոկոսանոց ընտրական շեմը: Ըստ միամանդատ ընտրատարածքների՝…





