Սուպերգավաթ
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի փոքրաթիվ հանդիսականների ներկայությամբ
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ին ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն որոշել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման անցկացման վերաբերյալ։ Թույլատրվել է հանդիպումն անցկացնել սահմանափակ քանակով՝ 30 տոկոս հանդիսականների ներկայությամբ: Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիայի» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիայի» մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
Ռեալն ավելի շատ է վաստակել Սուպերգավաթում, քան մնացած ակումբները միասին վերցրած
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթին մասնակցելու համար ավելի շատ գումար է աշխատել, քան մնացած 3 մասնակիցների վաստակածները միասին վերցրած։ Այս մասին հաղորդում է AS-ը։ «Ռեալին» մասնակցության համար վճարվել է 6 միլիոն եվրո, իսկ ընդհանուր եկամուտները խաղարկությունից կազմել է 12 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ «Բարսելոնան» մասնակցության համար ստացել է 6 միլիոն, «Ատլետիկոն»՝ 4 միլիոն, իսկ…
Ռեալը հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ և անցավ եզրափակիչ․ Իսպանիայի սուպերգավաթ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը մեկնարկել է Սաուդյան Արաբիայում։ Կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին «Վալենսիան» և Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպման 17-րդ րոպեին «արքայական ակումբին» առաջ մղեց Տոնի Կրոսը՝ անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գնդակն ուղարելով Խայմե Դոմենեկի դարպասը։ Մինչ ընդմիջումը Ռեալը կրկնապատկեց առավելությունը․ աչքի ընկավ Իսկոն։ Երկրորդ խաղակեսում Լուկա Մոդրիչը գերազանց գոլով խոշոր հաշիվ ձևակերպեց «Ռեալ»-ի համար։…
Ռոնալդուի որդին գնում է հոր հետքերով. 28 խաղում 58 գոլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին բավականին մեծ արդյունքների է հասել։ Թուրինի «Յուվենտուսի» Մ9 տարեկանների կազմում անցկացրած 28 խաղում Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը 58 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Այս մասին հաղորդում է FootballTalentScout-ը Թվիթերյան էջում։ Ռոնալդու-ավագի «Յուվենտուս» տեղափոխությունը կատարվել է 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից», որտեղ նա հանդես է եկել…
Հայաստանի Սուպերգավաթակիրը Ուրարտուն է
Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում կայացավ Հայաստանի բասկետբոլի Սուպերգավաթը՝ «Ուրարտուի» և «Արագածի» միջև։ «Ուրարտուն» բոլոր քառորդներում առավելություն ուներ և արդյունքում հաղթեց 84։75 հաշվով։ «Ուրարտուի» բասկետբոլիստ Պարկ Ադիսոնը դարձավ Հայաստանի Սուպերգավաթի ամենաարդյունավետ խաղացող։ Նա վաստակեց 27 միավոր: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Սուպերգավաթ․ Արարատ-Արմենիան լարված պայքարում հաղթեց Ալաշկերտին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 24-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացվեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում էր Հայաստանի գործող գավաթակիր «Ալաշկերտի» հետ: Հետաքրքիր և լարված հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 2:2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիմայի գոլի շնորհիվ «Արարատ-Արմենիան» հաղթեց 3:2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հակոբ…
Հայտնի է, թե ովքեր կսպասարկեն Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հանդիպումը
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտ» թիմերի միջև: Հանդիպման գլխավոր մրցավարն է Գևորգ Եղոյանը, առաջին օգնականը՝ Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը, 4-րդ պաշտոնյան՝ Ռուզաննա Պետրոսյանը, տեսուչը՝ Սլավիկ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Լիվերպուլը՝ Անգլիայի ամենատիտղոսակիր թիմը
«Լիվերպուլը» դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Չելսիին»: Սա ակումբի համար պատմության մեջ 43-րդ տիտղոսն էր և լավագույն ցուցանիշը բոլոր անգլիական ակումբների մեջ։ «Լիվերպուլն» առաջ անցավ ՄՅՈւ-ից, որի ակտիվում կան 42 տիտղոսներ: Լավագույն եռյակը եզրափակում է «Արսենալը»՝ ակումբային թանգարանում 30 տիտղոս ունենալով։
Լիվերպուլի վինգերը՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի լավագույն խաղացող
«Լիվերպուլ»-ի 27-ամյա վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպման լավագույն խաղացող։ Նշենք, որ խաղում «Լիվերպուլը» հաղթանակ է տարել «Չելսի»-ի նկատմամբ 11-մետրանոց հարվածների միջոցով (5:4): Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։ Սադիո Մանեն հանդիպման ընթացքում 2 գոլի հեղինակ է դարձել․ առաջինը հեղինակել է 48-րդ րոպեին, երկրորդը՝ ավելացված ժամանակի 95-րդ րոպեին։ Նշենք, որ «Լիվերպուլը» ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը…
Ադրիանն այսօր ֆանտաստիկ էր․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել թիմի 32-ամյա դարպասապահ Ադրիանի ելույթը՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության համար պայքարում։ Հիշեցնենք, որ Երեկ Կլոպի թիմը հաղթեց «Չելսիին»։ Այդ խաղում «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոնին փոխարինում էր Ադրիանը։ «Ու՞ր էր Ադրիանը, երբ մենք շաբաթներ առաջ մրցում էինք «Ման Սիթիի» հետ։ Դարպասապահների մարզիչն ինձ ասաց, որ նրան ժամանակ է անհրաժեշտ,…
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ․ Լիվերպուլ – Չելսի (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Ստամբուլի Վոդաֆոն-Արենա մարզադաշտում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար կպայքարեն անգլիական 2 թիմեր՝ «Լիվերպուլն» – «Չելսին»։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այստեղ։ Հիշեցնենք, որ վերջին խաղարկություններում «Լիվերպուլը» հաղթել է Չեմպիոնների Լիգան, իսկ «Չելսին» Եվրոպա Լիգան։
Պեդրո Ռոդրիգեսը խոսել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ Լիվերպուլի հետ խաղի մասին
Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն հայտնել է իր կարծիքը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ»-ի հետ խաղի վերաբերյալ: Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Մենք խաղալու ենք Չեմպիոնների լիգայի գավաթակրի հետ: Այս տիտղոսը «Լիվերպուլ»-ին դարձնում է ամենահզոր ակումբը Եվրոպայում, և ես վստահ եմ, որ Յուրգեն Կլոպը ամեն գնով ցանկանում է տիրանալ նաև Սուպերգավաթին:…
Ման Սիթին ռեկորդ է սահմանել անգլիական ֆուտբոլում
Երեկ՝ օգոստոսի 4-ին, կայացավ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որի շրջանականերում «Լիվերպուլը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով։ Բանը հասավ 11-մետրանոց հարվածաշարին, որում ուժեղ գտնվեցին «Ման Սիթիի» խաղացողները։ Սակայն այդ խաղը հիշարժան կլինի ոչ թե իր արդյունքով, այլ մետրոյում թիմերի երկրպագուների կռվով, «Մանչեսթերի» գլխավոր մարզչի դեղին քարտով և հաղթող ակումբի ռեկորդով։ Ինչ…
Ուոքերը դարպասային գծի վրայից գեղեցիկ ցատկով հեռացրեց գնդակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մանչեսթեր» Սիթիի պաշտպան Կայլ Ուոքերը փրկեց իր թիմին հավանական գոլից Անգլիայի Սուպերգավաթի հանդիպման վերջին րոպեներին: Սալահի գլխով հարվածից հետո ֆուտբոլիստը դարպասային գծի վրայից բարձր ցատկով հանեց գնդակը դաշտի սահմաններից դուրս: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով: Ակումբը 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց «Լիվերպուլին» և նվաճեց Սուպերգավաթը: https://www.youtube.com/watch?v=FdLk3OmAb08
Անգլիայի Սուպերգավաթ․ Լիվերպուլ – Մանչեսթեր Սիթի մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 18:00-ին Անգլիայի Սուպեգավաթի խաղարկության շրջանակներում «Լիվերպուլը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կայանալու է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Գլխավոր մրցավար՝ Մարտին Ատկինսոն։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Լիվերպուլ 🔴 #CommunityShield team news 🔴 Here's how we will line-up against @ManCity… #LIVMCI https://t.co/Ial2Ab5pcu — Liverpool FC (@LFC) August 4, 2019 Մանչեսթեր Սիթի How…















