սպառնալիքներ
Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է՝ հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում…
Առաջնային շահ են տարածքային ամբողջականությունը և Արցախի անվտանգությունը․ Արմեն Գրիգորյան
Մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը: Այս մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի…
Հայ ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովումը իր առաջնահերթ տեղն ունի․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախագահը անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետի կողմից վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արված շեշտադրումներին։ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում որոշ շեշտադրումներ կատարեց վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Կարևոր ու ողջունելի շեշտադրումներ էին, որոնցից կառանձնացնեի հատկապես Արցախի Հանրապետության…
Առանձնահատուկ ձևով հետևում եմ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացման շուրջ։ «Առանձնահատուկ ձևով և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության…
Դատապարտում եմ վերջին շրջանում հայերի դեմ իրականացվող սահմանային հարձակումները․ Ջոշ Գոթհայմեր
ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը Facebook-ի գրառում է կատարել։ Կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքները սպառնում են վտանգավոր ձևով սրել իրավիճակը: «Դատապարտում եմ վերջին շրջանում հայերի դեմ իրականացվող սահմանային հարձակումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքները, որոնք սպառնում են վտանգավոր ձևով սրել իրավիճակը: ԱՄՆ-ն պետք է անի ավելին, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի…
Վարչապետը հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: «Այսօրվա մեր հանդիպման նպատակը…
Եթե կատարվի որևէ սադրանք, կստանան արժանի հակահարված. Ա․Հովհաննիսյան
Ըստ էության՝ ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ: Այս մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ քիչ են եղել կրակոցներ: Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ կրակոցները եղել են հրաձգային զենքերից: Հովհաննիսյանը նաև նշել է, որ այսօր այցելել է զորամասերից մեկը: «Զորքերի…
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: «Հեռախոսազրույցի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը: Արարատ…
Վարչապետը Լուկաշենկոյին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը
Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը, անդրադարձան կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու…
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: «Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին…
Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ընդգծվել է, որ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն: «Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել…
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների կապակցությամբ անհանգստություն է հայտնել
Isna.ir լրատվական կալյքը հայտնում է, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների կապակցությամբ անհանգստություն է հայտնել։ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Twitter-ի իր էջում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին գրառում է կատարել։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումները սպառնալիք են երկու երկրների շահերի և տարածաշրջանի կայունության համար։ Ճգնաժամից դուրս գալու միակ ուղին խնդիրների քաղաքական կարգավորումն է՝…
Գերմանիան հանդես է գալիս հօգուտ աշխարհում պատվաստանյութերի արդար բաշխման․ Մերկել
DW լրատվական գործակալությունը հայտնում է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ միջազգային համերաշխությունն ու համագործակցությունը օգնելու են աշխարհին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը։ Մերկելը նշել է, որ միայն այս սպառնալիքին գլոբալ պատասխաններ գտնելու դեպքում մենք համավարակներին հաղթելու հնարավորություն կունենանք՝ այսօր և ապագայում։ «Գերմանիան ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության ծրագրերին, որոնք ուղղված են համավարակի դեմ…
Մենք բազմիցս նշել ենք, որ չենք հանդուրժի սպառնալիքիներն ու ուժի լեզուն․ Զոհրաբ Մնացականյան
Մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ պատգամավորների հարցերին։ «Մենք բազմիցս նշել ենք, որ չենք հանդուրժի սպառնալիքիներն ու ուժի լեզուն»,- ընդգծել է ԱԳՆ նախարարը։ Զորհրաբ Մնացականյանը մասնավորապես, նշել է, որ հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ սպառնալիքների եւ ուժի կիրառման հարցում պարզ է։ «Մենք նշել ենք , որ…














