Վարչապետը Լուկաշենկոյին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը

Ամենադիտվածներ

Վարչապետը Լուկաշենկոյին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը

Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը, անդրադարձան կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու երկրների փորձին, մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4600274459997620&id=100000453356168

Ամենաթարմ