սևան
Հայաստանի գոհարը՝ Սևանա լիճը. ՇՄՆ-ն լուսանկար է հրապարակել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել։ «Հայաստանի բնության չքնաղ գոհարը՝ Սևանա լիճը», – գրված է ՇՄՆ-ի հրապարակումում։
Գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է հանրապետության գետերում ջրի ելքերը Հունիսի 21-22-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը: Դեռևս 2019 թվականին առողջապահության նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սևանի քաղաքապետարանի և Սևանի ԲԿ-ի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ուղղված էր Սևանում ֆիզիկական և զարգացման խնդիրներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծմանը: Նորաբաց կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով:…
Վերականգնվում է Մ-4, Սևան-Ախթամար համալիր-Մ4 ճանապարհի մոտ 4.7 կմ երկարությամբ հատվածը
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի կմ0+000-կմ 4+737 հատվածը։ Վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջաններում, որի միջոցով Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, Սևան քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 (Երևան-Սևան), հանրապետական Հ-29 (Սևան-Զովաբեր-Հրազդան) ավտոճանապարհների…
Մեր խնդիրը՝ կեղեքող էլիտան առաջնորդող էլիտայով փոխելն է․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանում քաղաքացիների առաջ ելույթ ունենալիս ասաց, որ կեղեքող էլիտան պետք է փոխարինվի առաջնորդող էլիտայով։ Փաշինյանը նշեց, որ վերջին 3 տարիների ամենամեծ խնդիրն այն է, որ իրենց չի հաջողվել ամբողջությամբ փոխարինել կեղեքող էլիտային, իսկ այս ընտրություններում իրենց խնդիրը այդ էլիտային առաջնորդող էլիտայով փոխարինելն է լինելու։…
Երևան-Սևան ճանապարհին մեքենան շրջվել է․ կա զոհ
Հունիսի 4-ին, ժամը 22։00-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Ա.) դուրս է եկել…
6 հայ զինվոր առևանգելու փաստով Սևանի կայազորի զինդատախազությունում քրգործ է հարուցվել
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, 27.05.2021 թ. շրջափակման մեջ վերցնելով ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներին շրջափակման մեջ գցելու, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով նրանց առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության տարածք տեղափոխելու դեպքի առթիվ…
ՊՆ-ն հերքում է Սևանից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների գտնվելու և բարձունք գրավելու մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը,…
Ավտովթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ կան զոհեր
2021թ. մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական…
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ կա զոհ
Մայիսի 17-ին, ժամը 06:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ…
Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝…
Սևանի մակարդակը վերջին օրերին բարձրացել է 3սմ-ով (ՆԿԱՐՆԵՐ)
Սևանա լճի մակարդակն ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել 1900.70մ (18.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄ նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված…
Տնօրենի նոր պաշտոնակատար՝ «Սևան» ազգային պարկում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։ Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր, այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարարը…
6 օրվա ընթացքում Սևանա լճւ մակարդակը բարձրացել է 1սմ-ով
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջում ինֆոգրաֆիկաներ են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես է փոփոխվում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը։ Նշվում է, որ Սևանի մակարդակը մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով և կազմել` 1900.58 մետր (14.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սանտիմետրով, իսկ 2021…













