fbpx
Քաղաքականություն

Մեր խնդիրը՝ կեղեքող էլիտան առաջնորդող էլիտայով փոխելն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանում քաղաքացիների առաջ ելույթ ունենալիս ասաց, որ կեղեքող էլիտան պետք է փոխարինվի առաջնորդող էլիտայով։

Փաշինյանը նշեց, որ վերջին 3 տարիների ամենամեծ խնդիրն այն է, որ իրենց չի հաջողվել ամբողջությամբ փոխարինել կեղեքող էլիտային, իսկ այս ընտրություններում իրենց խնդիրը այդ էլիտային առաջնորդող էլիտայով փոխարինելն է լինելու։

Նա ասաց, որ սրա համար ընտրություններում ոչ միայն պետք է հաղթել, այլ նաև պետք է իրականացնել մի նոր հեղափոխություն։

Ըստ Փաշինյանի՝ կեղեքող էլիտան իր երկարաժամկետ իշխանությունն ապահովել է առաջին հերթին ժողովրդին պատշաճ կրթությունից զրկելով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ