Վահան Քերոբյան

  • Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց

    Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց

    Օգոստոսի 27-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: «Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ-ից և Վրաստանից»,- ասաց Քերոբյանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին Էկոնոմիկայի նախարարը վստահ…

  • Իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր ունեն․ Քերոբյան

    Իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր ունեն․ Քերոբյան

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակին։ Նա նշեց, որ դրա արդյունքում իրանական բեռնատար ավտոմեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, բայց խնդիր ունեն Երևան հասնելու։ Քերոբյանի խոսքով՝ նրանք օգտվում են այլընտրանքային ճանապարհից, որը սակայն նախատեսված չէ բեռնատարների համար, բայց, այնուամենայնիվ, այն գործում է։ Նախարարն ասաց, որ խիստ մտահոգված են…

  • ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը․ Քերոբյան

    ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը․ Քերոբյան

    ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում իր դիրքը: «Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով»,-նշել…

  • Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

    Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

    Օգոստոսի 19-ին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ «Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշել է, որ հայկական ապրանքների…

  • Քերոբյանը հանդիպել է World Travel Awards-ի հիմնադրի հետ

    Քերոբյանը հանդիպել է World Travel Awards-ի հիմնադրի հետ

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի Facebook-ի էջից։ Քերոբյանը Քուքին կոչել է մարկետինգի գուրու։ Հանդիպումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Պաշտոնյայի խոսքով՝ նրանք խոսել են Հայաստանի զբոսաշրջային ապագայի մասին։

  • Առանց կորոնավիրուսի հաղթահարման՝ տնտեսական աճ հնարավոր չէ․ Քերոբյան

    Առանց կորոնավիրուսի հաղթահարման՝ տնտեսական աճ հնարավոր չէ․ Քերոբյան

    Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից, որտեղ տեսանյութ է հրապարակվել դրա վերաբերյալ։ «Ես պատվաստվել են, որովհետև տնտեսական աճը հնարավոր է միայն կորոնավիրուսին հաղթելուց հետո», – նշում է Քերոբյանը։

  • Վահան Քերոբյանն ընդունել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչներին

    Վահան Քերոբյանն ընդունել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչներին

    ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հայտնել է, որ օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Lufthansa» ընկերության հետ համագործակցության հեռանկարներն ու ուղիները, ընդգծվել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները։ Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև…

  • Էկոնոմիկայի նախարարը վստահ է՝ կարձանագրվի տնտեսական աճ

    Էկոնոմիկայի նախարարը վստահ է՝ կարձանագրվի տնտեսական աճ

    Օգոստոսի 6-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ վստահ է՝ այս տարվա ընթացքում Հայաստանում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ։: «Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, արդյունքում, մենք ունենք հինգ տոկոս տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք…

  • Փոխվարչապետ ու 6 նախարարներ են նշանակվել

    Փոխվարչապետ ու 6 նախարարներ են նշանակվել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներով ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրերով՝ նշանակվել են 6 նախարարներ և մեկ փոխնախարար։ Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը, ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Կարեն Անդրեասյանը, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար է…

  • Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը

    Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը

    Օգոստոսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը օգոստոսի 1-ին Ծաղկաձորում հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ։ Նա գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի և առաջնահերթությունների մասին։ «Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործարարներին կառավարության…

  • Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարին

    Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարին

    Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երեկ՝ հուլիսի 29-ին, հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Քերոբյանը։ Քերոբյանն ու Խուցիշվիլին խոսել են Հայաստանի ու Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, ինչպես նաև անդրադարձել են հարկային ու մաքսային…

  • Չկա աղմուկ առանց բարիքի․ Քերոբյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Չկա աղմուկ առանց բարիքի․ Քերոբյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարություն էր արել, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա ու նշել էր Դպրաբակ գյուղից Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ է, ինչ հովիվ էր փնտրում և չէր կարողանում գտնել։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ու տարբեր լրատվամիջոցներ և առանձին անձինք ծաղրական էին վերաբերվում դրան։ Սակայն, պարզվում է, որ այդ…

  • Հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը․ Քերոբյան

    Հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը․ Քերոբյան

    Հուլիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը գրառում է կատարել -ում՝ արտահանման տվյալների հետ կապված։ «2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։ 2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ…

  • Վահան Քերոբյանը հանդիպել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

    Վահան Քերոբյանը հանդիպել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

    Հուլիսի 18-ին Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Վահան Քերոբյանը հանդիպել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինի և կոնյակ արտադրող շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայացել է «Արմենիա Վայն» ընկերությունում, և քննարկման նպատակը խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ գինեգործության…

  • Տուրիզմի 319 տոկոս աճն էլ կլինի․ Քերոբյան (ՆԿԱՐ)

    Տուրիզմի 319 տոկոս աճն էլ կլինի․ Քերոբյան (ՆԿԱՐ)

    Տուրիզմի 319 տոկոս աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ տեղադրելով մի սքրինշոթ։ Նա նշում է, որ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին։ Ստորև ներկայացվող սքրինում ասվում է, որ իրանցիները մուտք են գործում Հայաստան, որ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ։…