Վահե Էնֆիաջյան

  • Քվեարկությունից հետո Վահե Էնֆիաջյանը ծաղկեփունջ նվիրեց Մանե Թանդիլյանին

    Քվեարկությունից հետո Վահե Էնֆիաջյանը ծաղկեփունջ նվիրեց Մանե Թանդիլյանին

    Ստացած քվեների քանակով Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահէ Էնֆիաջյանը, ում ներկայացրել էր ԲՀԿ խմբակցությունը։ Քվեարկությունից հետո Էնֆիաջյանը ծաղկեփնջով մոտեցավ իր մրցակից թեկնածուին՝ ԼՀԿ խմբակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանին, ու երկու նախկին մրցակիցները ժպիտով մի քանի խոսք փոխանակեցին։ Ազգային ժողովում այս ժեստն ընդունվեց խանդավառությամբ, հնչեցին երկար ծափահարություններ։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ,…

  • Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները

    Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները

    Հայաստանի Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․ Վահե Էնֆիաջյան – 108 կողմ, Մանե Թանդիլյան – 19 կողմ։ Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով…

  • ԱԺ-ում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը. փակ քվեարկությունը կտևի 1 ժամ

    ԱԺ-ում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը. փակ քվեարկությունը կտևի 1 ժամ

    Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից փոխխոսնակների պաշտոնում առաջադրվել են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմադիր փոխխոսնակի տեղի համար պայքարում են «Բարգավաճ Հայաստանից» Վահե Էնֆիաջյանն ու «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը։ Նշենք, որ այս քվեարկության դեպքում որոշիչ է լինելու խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» քվեարկությունը։ Այս ուժը հայտարարել է, որ քվեարկելու էч…

  • ԱԺ առաջին նիստն ավարտվեց. քննարկումները կշարունակվեն վաղը

    ԱԺ առաջին նիստն ավարտվեց. քննարկումները կշարունակվեն վաղը

    7-րդ գումարման, ՀՀ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստն ավարտվեց։ ԱԺ ընդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին քննարկումները կշարունակվեն վաղը։Նշենք, որ ընդիմադիր կուսակցություններից «ԲՀԿ»-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «ԼՀԿ»-ն՝ Մանե Թանդիլյանի։Հիշեցնենք նաև, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կայացրել է քաղաքական որոշում ՝ քվեարկել ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած խմբակցության թեկնածուի օգտին։

  • ԲՀԿ-ն որոշել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի, իսկ խմբակցության քարտուղարի՝ Արման Աբովյանի թեկնածությունները

    ԲՀԿ-ն որոշել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի, իսկ խմբակցության քարտուղարի՝ Արման Աբովյանի թեկնածությունները

    Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը:  Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին…

  • «Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել»,- Վահե Էնֆիաջյան

    «Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել»,- Վահե Էնֆիաջյան

    ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրականում ձայներս ավել են… Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։Շարունակելի…»

  • Վահե Էնֆիաջյանը կառաջադրվի 4-րդ ընտրատարածքում

    Վահե Էնֆիաջյանը կառաջադրվի 4-րդ ընտրատարածքում

    «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ ու համախոհներ. դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները։ Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։ Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք…