fbpx
Խորհրդարան

Քվեարկությունից հետո Վահե Էնֆիաջյանը ծաղկեփունջ նվիրեց Մանե Թանդիլյանին

Ստացած քվեների քանակով Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահէ Էնֆիաջյանը, ում ներկայացրել էր ԲՀԿ խմբակցությունը։ Քվեարկությունից հետո Էնֆիաջյանը ծաղկեփնջով մոտեցավ իր մրցակից թեկնածուին՝ ԼՀԿ խմբակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանին, ու երկու նախկին մրցակիցները ժպիտով մի քանի խոսք փոխանակեցին։

Ազգային ժողովում այս ժեստն ընդունվեց խանդավառությամբ, հնչեցին երկար ծափահարություններ։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, և նրանցից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկի առաջադրած թեկնածուն։ 7-րդ գումարման Ազգային ժողովում ոչ իշխանական խմբակցություններից երկուսն էլ՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, առաջադրել էին իրենց թեկնածուին։ Իշխանական «Իմ քայլը» դաշինքն աջակցեց ԲՀԿ թեկնածուին, և քվեները բաշխվեցին այս համամասնությամբ․

  • Վահե Էնֆիաջյան – 108 կողմ,
  • Մանե Թանդիլյան – 19 կողմ։

Հաղորդում է shantnews-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ