վթար
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող.…
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհիները՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը, 33-ամյա Մարինե Գևորգյանը մահացել են, իսկ 37-ամյա վարորդը, 10-ամյա ուղևորուհին, 6-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 23-ամյա ուղևորը և 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 30-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Ավագ Պետրոսյան փողոցի, Սայաթ Նովա 20, Թումանյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23։21-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Nissan March (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 թ․) և…
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 01.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում երկու ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Ֆոլկսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Ֆոլկսվագենի վարորդը՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը, ուղևորը՝ 29-ամյա Սերգեյ Ժամհարյանը և ինքնությունն անհայտ մյուս…
Թուրքիայի Մուղլա նահանգում միկրոավտոբուսն ու բեռնատարը բախվել են իրար։ Վթարը տեղի է ունեցել Չաքալար բնակավայրի շրջանում գտնվող Երկեսիկ-Օրեն մայրուղու վրա։ Դեպքի վայր ժամանած փրկարարները դեֆորմացված բեռնատարից դուրս են բերել վարորդին եւ նրա կողքին գտնվող ուղեւորին: Ընդհանուր առմամբ վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի հանգամանքները պարզվում են։
Նոյեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է8 ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին ինքնասպան է եղել. Ոստիկանություն Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 64 դեպք Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի…
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում: Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով:
Երեւանում, սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկությունների՝ վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է…
Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղափոխող ավտոմեքենան ավտովթարի է ենթարկվել։ Պետության ղեկավարի ավտոմեքենային և ուղեկցող ավտոմեքենային մարդատար ավտոմեքենան բախվել էր հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ի գիշերը, հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։ Նախագահը զննվել է բժշկի մոտ, լուրջ վնասվածքներ չկան, նշել է նա։ Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի վարորդին և հանձնել շտապօգնության…
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին: Վթարի հետևանքով…
Հուլիսի 18-ին, ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան…
Այսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն…
Երեւանում, այսօր, հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Նոր Արեշ 50-րդ փողոցում բախվել է երկաթե ջրատար խողովակին և քարերին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 05:50-ի սահմաններում Range Rover մանիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ…