Վիկտոր Ենգիբարյան
Նաումբուրգը և Արմավիրը խորացնում են իրենց բարեկամությունը
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հայտնել է, որ Նաումբուրգ և Արմավիր քաղաքների միջև գործընկերությունը վերածվել է ընկերության և բարեկամության։ Դեսպանը նշել է, որ Նաումբուրգի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը վերջերս այցելել է Հայաստան։
ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել․ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիստերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց…
Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Սիրելի ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա…
Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 6-ին հյուրընկալել է Գերմանական ճամփորդական ասոցիացիայի պատվիրակությանը: Կառույցին անդամակցում են ավելի քան 4500 զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցային ցանցեր, ավիաընկերություններ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը և Վիկտոր Ենգիբարյանը: Քննարկվել են զբոսաշրջության օրենսդրությանը, երկրի հասանելիությանը, ենթակառուցվածքներին ու զբոսաշրջային արդյունքին առնչվող հարցեր: Հռիփսիմե Գրիգորյանը հյուրերին տեղեկացրել է, որ առաջիկայում…
Ավստրիա-Հայաստան պատգամավորական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում գտնվող Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև ավստրիացի խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել պատվո հյուրերի…
Հայ և չեխ խորհրդարանականները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը
ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդամներ Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը և Կորյուն Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների պատմական նմանությունների մասին, կարևորել բարեկամական խմբերի համագործակցության հետագա խորացումը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ: Անդրադառնալով Հայաստանում…
Ինչպե՞ս են քաղաքացիները տեղեկանալու փոփոխությունների մասին. Վիկտոր Ենգիբարյանը հարց ուղղեց վարչապետին
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտոնյալ տոկոսներով տրամադրվող վարկերի, աջակցության նպատակով մշակված ծրագրերի մասին. Ինչպե՞ս եք պատրաստվում այս ամենն իջեցնել գործնական մակարդակ: «Մենք գիտենք, որ մեր համայնքներն ու մարզպետարանները դեռևս, ցավոք, էս կարգի տեղեկատվություն տրամադրելու գործիքակազմ շատ չունեն, եթե չասենք՝ թերանում են: Կա՞ն մտքեր, թե ինչպես պետք…








