վիրահատություն
Մարադոնան գլխուղեղի վիրահատության է ենթարկվել
Հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի համաշխարհային լեգենդ, ներկայումս մարզչական կարիերայով զբաղվող արգենտինացի Դիեգո Մարադոնան գլխուղեղի հեմատոմայի վիրահատության կենթարկվի։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող Տանկրեդի Պալմերին։ Մեկ այլ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ նախատեսված վիրահատությունն անցել է հաջող։ Թրոմբը գլխուղեղից հեռացվել է։
Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն
«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն: Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»։ Այս մասին Facebook-ի էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար…
Հայ բժիշկները վիրահատել են գերեվարված ադրբեջանցի զինծառայողին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին: Այս մասին տեսանյութ է հայտնվել Инфотека24 պորտալում, որտեղ ռազմագերին բուժում է ստանում: ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվականներում կարդացի, որ հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն: Կրկնվում եմ, բայց մեր արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գրավականներից մեկը եղել է հենց ռազմագերիների…
Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեեկատվական կենտրոնը հայտնում է, որ Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին: Տեսանյութը` Ռուբեն Շահինյանի https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/695896907686609
Հրդեհից տուժած 4 պացիենտի վիճակը մնում է ծայրահեղ ծանր․ ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ ««Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն: 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում…
Պեդրոն բաց կթողնի Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանի սկզիբը
«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն Անգլիայի Գավաթի՝ «Արսենալի» դեմ եզրափակչի ընթացքում ստացած վնասվածքից հետո (1-2) ուսի վիրահատության էր ենթարկվել։ Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել խաղի 101-րդ րոպեին։ Պեդրոյին դաշտից հեռացրել էին պատգարակով։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պեդրոն բաց է թողնելու Ա Սերիայի նոր մրցաշրջանը, որը սկսվելու է սեպտեմբերի 19-ին։ 33-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պետք է մոտ 6 շաբաթ։ Մինչ այս Պեդրոն…
Ռոջեր Ֆեդերերին վիրահատությունից հետո վերսկսել է ֆիզիկական վարժությունները
Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի մարզիչ Սեվերին Լյուտին rts.ch-ին հայտնել է, որ Ֆեդերերին շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո։ «Ռոջերի մոտ ամեն ինչ լավ է։ Ես անգամ կասեի շատ լավ, ու դա զարմանալի չէ, եթե դուք գիտեք, թե ինչ կենսուրախ մարդ է նա։ Նա արդեն վերսկսել է ֆիզիկական վարժությունները, իսկ օգոստոսի կեսերին կանի…
Ագուերոն վիրահատվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հունիսի 24-իմ ծնկի վիրահատության է ենթարկվել: Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Ամեն ինչ բարեհաջող է անցել: Շուտով կսկսեմ վերականգնման փուլը»,-գրել է նա: Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը այլևս դուրս չի գա խաղադաշտ: Այս մասիմ տեղեկացնում է The Guardian-ը: https://www.facebook.com/sergioelkunaguero/posts/4328045297213533
Հոլանդացի մարզիչը սրտի նոպայից առաջ կորոնավիրուսով է վարակված եղել
Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կին Բարտինա Կումանը պատմել է ամուսնու առողջական վիճակի մասին: Բարտինան հայտնել է, որ ինքն ու ամուսինը հիվանդացել են կորոնավիրուսով և ապաքինվել են։ «Հիմա ամեն ինչ լավ է։ Կորոնավիրուսի թեստերը բացասական էին, բայց արյան մեջ հայտնաբերվել են հակամարմիններ։ Ռոնալդի մոտ կորոնավիրուսի ախտանիշն ավելի նկատելի էր»,-հայտնել է Կումանի կինը։ Նա…
Կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստում է արվել. CNN
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հաջողությամբ փոխպատվաստել են երիտասարդ կնոջ թոքերը, որոնք ախտահարվել էին կորոնավիրուսի պատճառով: Ինչպես փոխանցում է CNN-ը, Northwestern Memorial Hospital հիվանդանոցից հայտնել են, որ ԱՄՆ-ում նմանատիպ վիրահատություն առաջին անգամ է արվել՝ կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված կինը, ով 6 շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի արհեստական շնչառական…
Բորուսիայի կիսապաշտպանը կարող է վիրահատության ենթարկվել
«Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մոտ ազդրի ինդուկտորային մկանների վնասվածք է ախտորոշվել: Հնարավոր է, որ ֆուտբոլիստը առաջիկայում վիրահատության կենթարկվի: Հայտնենք, որ Ռոյսն այդ վնասվածքը ստացել է փետրվարին: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Սուարեսը լիովին ապաքինվել է և պատրաստ է խաղալ Մայորկայի հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից: Կատալոնական ակումբի բժշկական շտաբը թույլատրել է 33-ամյա հարձակվողին՝ մասնակցել Լա Լիգայի առաջիկա հանդիպմանը «Մալյորկայի» հետ։ Հիշեցնենք, որ մրցաշրջանը վերսկսվելու է հունիսի 13-ին: Հունվարին ուրուգվայցին ենթարկվեց վիրահատության , նրա մոտ ախտորոշվեց աջ ծնկի Մենիսկուսի վնասվածք: Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը բաց է թողել 147 օր: Նա այս մրցաշրջանում անցկացրած…
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ՝ մայիսի 19-ին, վիրահատվել է: Վիրահատել են մարմնամարզիկի ուսը. ամեն ինչ հաջող է անցել: Մարզիկը հայտնել է, որ մկանային խնդիր է եղել: «Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանը: Արթուրը դուրս է գրվել հիվանդանոցից և…













