վնասվածք
Նեյմարը խուսափել է վիրահատությունից, բայց 2,5 ամիս բաց կթողնի
ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել հարձակվող Նեյմարի վնասվածքի և նրա վերականգնման մասին: Բժիշկների հետ խորհրդատվության արդյունքում որոշվել է վիրահատություն չիրականացնել և սահմանափակվել միայն պահպանողական բժշկությամբ: Սպասվում է, որ Նեյմարը 10 շաբաթ բաց կթողնի` մոտ 2,5 ամիս: Անձամբ ֆուտբոլիստն արդեն ծանոթացել է խորհուրդներին և համաձայնել բուժման տվյալ մեթոդին: Այսպիսի վնասվածք նա ստացել էր նաև…
Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խումբ
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է ընդհանուր խումբ: «Զինագործների» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 30-ամյա հայ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին` «Տոտենհեմի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում: Հաղորդում է shantnews.am-ը։
Ռուս թենիսիտուհին ցանկանում է հայտնվել լավագույն տասնյակում
Ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պատմել է վնասվածքից ապաքինման և Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում իր նպատակների մասին: «Ինչպե՞ս է անցնում ապաքինումը: Լավ, ամեն ինչ լավ է ընթանում: Նախորդ տարի՞ն: Ինձ համար կարևոր էր US Open-ում խաղը Անժելիկա Կերբերի դեմ: Ես շատ լավ խաղացի, ու թեև պարտվեցի, ինձ համար այդ խաղը շատ կարևոր էր: Ես վստահություն զգացի…
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա
Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք առաջիկա խաղը: Այս մասին գրում են անգլիական սպորտային էջերը: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև այս խաղը: Նշվում է նաև, որ հայ կիսապաշտպանը «զինագործներին» կօգնի միայն հունվարի 29-ին կայանալիք, ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Քարդիֆ Սիթի»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Անգլիայի…
Բելյերինն այս մրցաշրջանում այլևս չի խաղա
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել թիմի պաշտպան Հեկտոր Բելյերինի առողջականի մասին: Լոնդոնցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացին ձախ ծնկի վնասվածք է ստացել ու վիրահատության կենթարկվի: Ֆուտբոլիստը բաց կթողնի 6-9 ամիս և այս մրցաշրջանում այլևս չի կարող օգնել իր թիմին: Լոնդոնցիները հայտնում են, որ ակումբում ամեն ինչ կանեն, որպեսզի խաղացողը որքան հնարավոր է…
Հայտնի է, թե Դեմբելեն որքան ժամանակով է շարքից դուրս մնացել
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում (3:1): Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել: 21-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի վնասվածք: Սպասվում է, որ ապաքինման համար կպահանջվի 15 օր: Այսպիսով, Դեմբելեն բաց կթողնի Իսպանիայի առաջնությունում «Ժիրոնայի» և…
Դեմբելեն վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Լեգանեսի» հետ խաղում: Հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» ստադիոնում և ավարտվել է տանտերերի` 3:1 հաշվով հաղթանակով: 21-ամյա ֆուտբոլիստը ոլորել է ոտքն ու փոխարինվել 69-րդ րոպեին: Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Մալկոմը: Ինչպես հայտնում է Marca-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի վնասվածքի լրջության հստակ…
Ֆելայինին վնասվածք է ստացել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին վնասվածք է ստացել և տևական ժամանակ չի կարողանա օգնել թիմին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 31-ամյա բելգիացին սրունքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին. Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաները» հյուրընկալելու են «Բրայթոնին»:…
Արսենալը հայտնել է, թե երբ Մխիթարյանը շարք կվերադառնա
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական տեղեկություն է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կվերսկսի ամբողջական մարզումները հաջորդ շաբաթ: 29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին: Նաև նշվում է, որ Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեկը դեռևս ապաքինվում են վնասվածքներից: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում…
Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից
Հայաստանի ազգային հավաքականի ու պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում: Դեկտեմբերի 17-ին «Մորեյրենսի» դեմ անցկացրած խաղից հետո Ղազարյանը խաղադաշտ դուրս չի եկել: Ֆուտբոլիստն իր «Ինստագրամի» «սթորի» բաժնում տեղադրել է տեսանյութեր մարզասրահում կատարած վերականգնողական վարժություններից: Հայտնում է armsport.am-ը։
Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով, հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողն Անգիայի առաջնության 22-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (0:1) կոճի վնասվածք է ստացել: Քեյնն ավելի մանրակրկիտ բուժզննում կանցնի այն ժամանակ, երբ կոճի այտուցը կիջնի: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնան նրա վերադարձի հստակ ժամկետները: Հավանական է, որ Քեյնը…
Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել
«Ռեալում» հստակեցրել են ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի բնույթը, որը փոխարինվել էր Լա լիգայի հերթական տուրի` «Բետիսի» հետ խաղի ընդմիջմանը (2:1): Բուժզննումը պարզել է, որ ֆրանսիացու մոտ ոչ թե հոդախախտում է, այլ` աջ ձեռքի ճկույթի կոտրվածք: Թե որքան ժամանակ կպահանջվի Բենզեմայի վերականգնման համար, հայտնի չէ: Հայտնում է aysor.am-ը։
Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել
Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, տուժել է մեկ մարդ: Նրան ձեռքի վնասվածքով հոսպիտալացրել են: Տեղում աշխատում են իրավապահներն ու բժիշկները: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։ Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ «Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։















