վնասվածք

  • Ֆելայինին վնասվածք է ստացել

    Ֆելայինին վնասվածք է ստացել

    «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին վնասվածք է ստացել և տևական ժամանակ չի կարողանա օգնել թիմին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 31-ամյա բելգիացին սրունքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին. Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաները» հյուրընկալելու են «Բրայթոնին»:…

  • Արսենալը հայտնել է, թե երբ Մխիթարյանը շարք կվերադառնա

    Արսենալը հայտնել է, թե երբ Մխիթարյանը շարք կվերադառնա

    Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական տեղեկություն է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կվերսկսի ամբողջական մարզումները հաջորդ շաբաթ: 29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին: Նաև նշվում է, որ Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեկը դեռևս ապաքինվում են վնասվածքներից: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում…

  • Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից

    Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից

    Հայաստանի ազգային հավաքականի ու պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում: Դեկտեմբերի 17-ին «Մորեյրենսի» դեմ անցկացրած խաղից հետո Ղազարյանը խաղադաշտ դուրս չի եկել: Ֆուտբոլիստն իր «Ինստագրամի» «սթորի» բաժնում տեղադրել է տեսանյութեր մարզասրահում կատարած վերականգնողական վարժություններից: Հայտնում է armsport.am-ը։

  • Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով

    Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով

    «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով, հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողն Անգիայի առաջնության 22-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (0:1) կոճի վնասվածք է ստացել: Քեյնն ավելի մանրակրկիտ բուժզննում կանցնի այն ժամանակ, երբ կոճի այտուցը կիջնի: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնան նրա վերադարձի հստակ ժամկետները: Հավանական է, որ Քեյնը…

  • Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել

    Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել

    «Ռեալում» հստակեցրել են ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի բնույթը, որը փոխարինվել էր Լա լիգայի հերթական տուրի` «Բետիսի» հետ խաղի ընդմիջմանը (2:1):  Բուժզննումը պարզել է, որ ֆրանսիացու մոտ ոչ թե հոդախախտում է, այլ` աջ ձեռքի ճկույթի կոտրվածք:  Թե որքան ժամանակ կպահանջվի Բենզեմայի վերականգնման համար, հայտնի չէ: Հայտնում է aysor.am-ը։

  • Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել

    Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել

    Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, տուժել է մեկ մարդ:  Նրան ձեռքի վնասվածքով հոսպիտալացրել են:  Տեղում աշխատում են իրավապահներն ու բժիշկները:  Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:

  • Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

    Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։ Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ «Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։

  • Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

    Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

    Լոնդոնի «Արսենալի» վնասվածք ստացած կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն սատարող երկրպագուներին։ Նա աջ ոտքի վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ վեց շաբաթվա ընթացքում։ «Շատ զգացված եմ բոլորիդ՝ արագ ապաքինվելու մաղթանքներից։ Շնորհակալություն երկրպագուներին։ Կվերադառնամ ավելի ուժեղ»։ Այս մասին հաղորդում է panorama.am-ը։

  • «Մխիթարյանը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Ծննդյան տոների լավագույն նվերս», – «Արսենալ»-ի երկրպագու

    «Մխիթարյանը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Ծննդյան տոների լավագույն նվերս», – «Արսենալ»-ի երկրպագու

    Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Այդ առիթով «Արսենալի» որոշ երկրպագուներ շտապել են ցույց տալ իրենց ուրախությունը թվիթերյան միկրոբլոգում` գրառումներ կատարելով: Ինչպես գրում է Daily Star-ը, երկրպագուները պահանջում են «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիից փնտրել նոր եզրային կիսապաշտպանի, որը կկարողանա փոխարինել Հենրիխ Մխիթարյանին: …