Վրաստանի նախագահ

  • Ես չեմ ճանաչում այս ընտրությունները. Վրաստանի նախագահ

    Ես չեմ ճանաչում այս ընտրությունները. Վրաստանի նախագահ

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ երեկ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։ «Ես այս ընտրությունները չեմ ճանաչում», – հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ ճեպազրույցում։ Նա նաև հայտարարել է հանրահավաք հրավիրելու մասին։ Ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների 54.8 տոկոսը, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել են նաև…

  • Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ

    Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։ Սրանք երկու երկրների ղեկավարների միջև առաջին ուղիղ բանակցություններն են Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Զուրաբիշվիլին, ով կտրուկ քննադատել էր «Վրացական երազանքի» կառավարությանը Կիևի անբավարար աջակցության համար, վերջին երկու…

  • Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

    Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ: «Այս օրենքը, ըստ էության, ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին։ Օրենքը ոչ մի փոփոխության կամ կատարելագործման ենթակա չէ, այն պետք է չեղյալ հայտարարվի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

  • Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ազգային տոնի առթիվ

    Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ազգային տոնի առթիվ

    Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր պատմության և արժեհամակարգի վրա, շարունակում են զարգանալ համաձայն արդյունավետ համագործակցության միջպետական օրակարգի անխաթար հանձնառության»:

  • Վրաստանի նախագահը չի ցանկանում ներքաղաքական հարցերը լուծել օտարերկրյա գործիչների միջամտությամբ

    Վրաստանի նախագահը չի ցանկանում ներքաղաքական հարցերը լուծել օտարերկրյա գործիչների միջամտությամբ

    Մտահոգություն ունեմ այն առւթով, որ երկրի քաղաքական գործիչները երկխոսություն են վարում միայն արտասահմանյան դիվանագետների միջամտությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Վրաստանում խիստ սրվել է քաղաքական իրադրությունը: Ընդդիմությունը ցույցեր է անցկացնում, որոնց պահանջն առաջին հերթին ընտրական համակարգի փոփոխությունն է, իսկ իշխանությունները շարունակում…

  • Վրաստանում կարող է քննվել Զուրաբիշվիլիի կողմից լիազորությունների հնարավոր չարաշահումը

    Վրաստանում կարող է քննվել Զուրաբիշվիլիի կողմից լիազորությունների հնարավոր չարաշահումը

    Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է մի քանի դատապարտյալների համաներման գործընթացում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լիազորությունների չարաշահման հնարավոր փաստի հետաքննություն սկսվելու մասին: «Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել դատապարտյալներ Ռամազան Դևաձեի, Ասլան Բեժանիձեի, Զուրաբ Նադիրաձեի և մյուսների համաներման գործընթացում լիազորությունների վերազանցման հնարավոր փաստի կապակցությամբ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Օգոստոսին ընդդիմության և շարքային քաղաքացիների վրդովմունքն էր առաջացրել…

  • Թույլ չեմ տա կասկածի տակ դնել պետության ղեկավարի վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ․ Զուրաբիշվիլի

    Թույլ չեմ տա կասկածի տակ դնել պետության ղեկավարի վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ․ Զուրաբիշվիլի

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է հասարակության վերաբերմունքը 22-ամյա ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անձին համաներում շնորհելու իր քայլը: Նախագահի այսօրվա հայտարարության մեջ ասվում է, որ օգոստոսի 28-ի համաներման իր որոշումն ընդունվել է լիովին անկեղծ ու իր պատասխանատվության ներքո, սակայն այն մեծ հուզմունք է առաջացրել հանրության շրջանում: «Նրանք, ովքեր ընդունել են համաներման իմ որոշումը որպես վիրավորանք…

  • Զուրաբիշվիլի հրաժարվել է պատրարքի դեմ մահափորձ իրականացրած արքեպիսկոպոսին ներում շնորհել

    Զուրաբիշվիլի հրաժարվել է պատրարքի դեմ մահափորձ իրականացրած արքեպիսկոպոսին ներում շնորհել

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ ներում է շնորհել ավելի քան 30 բանտարկյալի: Սակայն Վրաստանի նախագահը հրաժարվել է համաներման արժանացնել արքեպիսկոպոս Գեորգի Մամալաձեին: Վերջինս պատժվում է կրում Վրաստանի պատրիարք Իլիա 2-ի դեմ իրականացված մահափորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացրել է արքեպիսկոպոսի եղբայր Թոռնիկե Մամալաձեն: «Նախագահն այսօր ներում է շնորհել 34 մարդու: Եթե ​​իմ…

  • Վրաստանի նախագահը մասնակցել է դեղձի բերքահավաքին

    Վրաստանի նախագահը մասնակցել է դեղձի բերքահավաքին

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կախեթիում մասնակցել է դեղձի բերքահավաքին: Նա Twitter-ի իր էջում լուսանկար  հրապարակել բերքահավաքից և կիս գրել. «Ջորջիա նահանգ, մենք էլ ունենք դեղձ»: Նշենք, որ դեղձն ամերիկյան Ջորջիա նահանգի խորհրդանիշներից է: Hey @georgiagov (State of Georgia), we too have the #GeorgiaPeach 🍑 😉 pic.twitter.com/SmQGFLBQW3 — Salome Zourabichvili (@Zourabichvili_S) July 26, 2019

  • Վրաստանում ռուսական ռազմաբազաներ չպիտի լինեն. Զուրաբիշվիլի

    Վրաստանում ռուսական ռազմաբազաներ չպիտի լինեն. Զուրաբիշվիլի

    «Մենք կտրականապես դեմ ենք Վրաստանում Ռուսաստանի ռազմական բազաների առկայությանը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Հաղորդում է Ալիք ՄԵդիան Նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանը եվրոպական գործընկերների հետ միասին ելք կգտնի չվերահսկվող տարածքների հարցում։ «Ինչպես արդեն բազմիցս նշվել է, 2005 թվականին մենք որոշում ենք…

  • Զուրաբիշվիլին կոչ է արել ՌԴ-ին չտրվել էսկալացիայի

    Զուրաբիշվիլին կոչ է արել ՌԴ-ին չտրվել էսկալացիայի

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մամուլի ասուլիսի ընթացքում խորհուրդ է տվել ՌԴ ղեկավարությանը չտրվել էսկալացիայի: Նրա խոսքով` խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: «Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիային`իրավիճակի լարմանը: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի իր բնութագրմամբ «ծայրահեղական» ուժերից եկող սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակների իրականացմանը: Ցանկանում եմ…

  • Վրաստանի նախագահը հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներին

    Վրաստանի նախագահը հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներին

    Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչների հետ: Հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպմանը մասնակցել են Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը և ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարը: Սալոմ Զուրաբիշիվիլին հանդիպման ընթացքում նշել է, որ իրավիճակը հարթելու համար պատրաստ է համագործակցել…

  • Երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որևէ մեկին պետք չէ. Զուրաբիշվիլի

    Երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որևէ մեկին պետք չէ. Զուրաբիշվիլի

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրադարձությունների, ասել է. «Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն»: Նրա խոսքերն է փոխանցում Aliq.ge-ն։ «Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան…

  • Սաակաշվիլին կժամանի Ուկրաինա

    Սաակաշվիլին կժամանի Ուկրաինա

    Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մեկնում է Ուկրաինա: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է քաղաքացիությունը: Ըստ տվյալների՝ մայիսի 29-ին, Ուկրաինայի ժամանակով 17։15-ին, Սահակաշվիլին կժամանի Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան:  

  • Երկրից հեռանալու այս ալիքը սկսվեց Անկախության հռչակումից հետո. Զուրաբիշվիլի

    Երկրից հեռանալու այս ալիքը սկսվեց Անկախության հռչակումից հետո. Զուրաբիշվիլի

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Սփյուռքի օրվան նվիրված ամենամյա համաժողովում հայտարարել է. «Կարևոր է, որ Անկախության օրվան հաջորդում է Անկախության տոնը, և մենք նշում ենք երկու տոները»: «Անկախությունը բերեց այս մեծ արտագաղթը, որը նախկինում բացառություն էր: Վրացիները չեն հեռանում Վրաստանից՝ իրենց հայրենիքից, բացառությամբ քաղաքական արտագաղթի, որը քիչ թվով էր: Երկրից հեռանալու այս ալիքը սկսվեց…