Տաջիկստան
Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Վերոնշյալի մասին, ինչպես նաև…
Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարության խորհրդի նիստին։ Նա հիշեցրել է, որ Տաջիկստանի Հանրապետությունում այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում։
Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի ապրիլի 26-30-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տարածվել է մամլո հաղորդագրություն։ Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Տաջիկստան և Ռուսաստան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Տաջիկստան և Ռուսաստան։ ԱԽ քարտուղարը Դուշանբեում կմասնակցի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում երկկողմ հանդիպումներ կանցկացնի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ, իսկ ապրիլի 28-29-ը՝ Տաջիկստանի Հանրապետությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի…
ԱԻՆ մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի համաժողովին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ տեսակոնֆերանսի միջոցով կայացել է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 18-րդ համաժողովը, որին մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամներ և լիազորված ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ադրբեջանի Հանրապետությունից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում ասված է. «Հարգելի Էմոմալի Ռահմոն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և…














