Տավուշ
Տավուշում երեք դպրոց է կառուցվում. վերջին 30 տարիներին աննախադեպ երևույթ
Այս սեպտեմբերի մեկը Գանձաքար գյուղի դպրոցականները չեն դիմավորի իրենց հարազատ դարձած պատերի ներքո: Դրանք այլևս հուսալի և անվտանգ չեն, ինչպես և՝ դպրոցի շենքն ամբողջությամբ: Այդ մասին հայտնի դարձավ 3 տարի առաջ, երբ փորձագետների խումբն այցելեց դպրոց: Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյան խոսքով՝ դպրոցը ճանաչվել է 4-րդ աստիճանի սեյսմիկ վտանգավոր և քանդման ենթակա: Հատկացվել է…
Կառավարությունը 100 մլն դրամ կհատկացնի Տավուշի Կիրանցի դպրոցի կառուցման համար
Օգոստոսի 18-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ…
Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում
Տավուշի մարզպետարանից տեղեկանում ենք, որ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին ՀՀ նախագահը պետական այց կկատարի Բուլղարիա Նշվում է, որ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են իրականացվող ծրագրերի արդյունքներին։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը…
Լուսաձորի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել․ նախնականով՝ կա 1 տուժած
Այսօր առավոտյան՝ ժամը 09:24-ին, տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։ Նախնական…
Տավուշում և Նախիջևանյան հատվածում հանգիստ է․ Արծրուն Հովհաննիսյան
Տավուշում և Նախիջևանյան հատվածում հարաբերական հանգիստ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ի դեպ, ճիշտ ժամանակն է սկսեք ներսից թույնն ու ատելությունը, կասկածն ու անվստահությունը։ Հայտնեք հատիկ հատիկ բոլորի տեղն ու անունները», – նշել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հայկական դիրրքերի ուղղությամբ…
Ալիևը ընդունում է, որ Ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ
Հուլիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ «Հարց․ Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Պատասխան․ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է…
ԱԱԾ-ն պաշտոնյաների կողմից արված հանցագործություններ է բացահայտել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-ից 2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է…
Հոսանքազրկումներ Երևանում և 8 մարզերում
Հուլիսի 22-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 սեփական տուն, Սարմի 103 սեփական տուն, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքեր, Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Թումանյան փ. 2, 4, 6, 10, 12 շենքեր, Խանջյան փ. 37, 39,…
Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են
Հուլիսի 22-ին Տավուշի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: «Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: Աշխատանքները մեկնարկել էին դեռևս նախորդ տարի և դադարեցվել էին 44-օրյա պատերազմի պատճառով: Պեղումներն իրականցնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են…
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան
Հուլիսի 20-իմ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Ուշադրություն Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ հուլիսի 20-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40…+42 աստիճանի։ Նշված…
Հոսանքազրկումներ Երևանում և 3 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հովնանյան առանձնատուն, Արամի փ. 24, 24ա, 26 շենքեր, Դեմիրճյան փ. 27/1 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դ․ Վարուժան թաղամասի 4, 5, 6, 7, 8 շենքեր, Ավան՝ 7-րդ փողոցի…
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Ուշադրություն Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42…
ՔՏՀԱՏՄ-ի կողմից տրանսպորտի անվտանգության բնագավառում իրականացվել է ստուգումներ
Հուլիսի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնիկողմից տրանսպորտի անվտանգության բնագավառում իրականացրած ստուգումների և վերստուգումների վիճակագրություն է հրապարակվել։ «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակի ընթացքում տրանսպորտի բնագավառում կատարվել է 2 վերստուգում։ Դրանց արդյունքով 1 տնտեսավարող սուբյեկտի տրվել է տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ: 2021 թվականի առաջին…
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ, ոստիկանության բաժիններ
Հուլիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան, այս մասին գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը…